«Զինծառայողներին զրկում են հոգևոր կարիքներից՝ իրենց քաղաքական շահերից ելնելով»․ Ժաննա Ալեքսանյան
![]() 115 Այսօր, 13:24 Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Զինծառայողը հոգևոր կյանքի, հոգևոր ուժի կարիք ունի, այդպես է փակ համակարգերում, ազատազրկման վայրերում, բայց բանակում առավելապես, որտեղ տարբեր վտանգներ են կախված զինծառայողի գլխին՝ պատերազմից մինչև խաղաղ պայմաններ։ Պատերազմում հերոսաբար զոհված Տիգրան Ավետիսյանը 13 օր Խաչքարը մեջքին մարտի դաշտում է եղել ապավինելով խաչի զորությանն ու պաշտպանությանը։ Նրանց կողքին են եղել բանակում նվիրումով իրենց ծառայությունն իրականացնող քահանաներն ու սարկավագները, որոնք նաև իրենց կյանքն են տվել հայրենիքի համար։ Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների օրագրերում և զինվորական հագուստի գրպաններում աղոթքներ և խաչեր են գտել նրանց ընտանիքները։ Եվ հիմա վռնդելով զորամասերում գործող հոգևորականներին, բանակի վերնախավը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, զինծառայողներին զրկում են հոգևոր կարիքներից զուտ իրենց քաղաքական շահերից ու նկատառումներից ելնելով, վերջնականապես բարոյազրկելով բանակը»։ Աղբյուրը` Ժաննա Ալեքսանյան |

«Ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին՝ ՔԿ ներկայանալու համար»․ Արա Զոհրաբյան
8414:06
«Ձեզ հրահանգել են, որ չպատասխանե՞ք հարցերին»․ Գառնիկ Դանիելյանը՝ ենթասպային (տեսանյութ)
9814:00
«Հետիոտնի շարժը խոչընդոտված է»․ Վահան Ավագյան (տեսանյութ)
9413:42
«Գնդերեցներին 500 հազար դրամ աշխատավարձ են առաջարկել»․ Վահե Սարգսյան
12013:36
«Զինծառայողներին զրկում են հոգևոր կարիքներից՝ իրենց քաղաքական շահերից ելնելով»․ Ժաննա Ալեքսանյան
10913:24
«Եկեղեցիների օկուպացիան նոր փուլ է մտնում»․ Սյուզի Բադոյան (տեսանյութ)
13812:48
«Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում է ՌՈ մեքենան»․ Պսակ քահանա Մկրտչյան
13812:24
«Դեմքից երևում է, որ նույնիսկ իր դուրը չի գալիս»․ Ռուբեն Մխիթարյան
22712:12
