Թեհրանում ավելի քան 2,5 միլիոն բնակչի համար նախատեսված ապաստարաններ են պատրաստվում

Մերձավոր Արևելքում լարվածության աճի ֆոնին Իրանի մայրաքաղաքի իշխանությունները ձեռնարկում են անվտանգային միջոցառումներ՝ ուղղված քաղաքացիական պաշտպանությանը։ Թեհրանի ճգնաժամային կառավարման կազմակերպության ղեկավար Ալի Նասիրիի փոխանցմամբ՝ ներկայում իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ շուրջ 2,5 միլիոն բնակչի համար ապաստարաններ կազմակերպելու նպատակով։
Այս նպատակով նախատեսվում է օգտագործել քաղաքի ստորգետնյա ենթակառուցվածքները։ Մասնավորապես, ապաստարանները կտեղակայվեն ավելի քան 300 ստորգետնյա տարածքներում, այդ թվում՝ ավտոկայանատեղիներում և մետրոպոլիտենի 82 կայարաններում։ Այս վայրերը համապատասխանեցվում են անհրաժեշտ անվտանգային չափանիշներին՝ արտակարգ իրավիճակներում մարդկանց ընդունելու համար։
Ներկայումս ընթանում է անհրաժեշտ թույլտվությունների ստացման և տեխնիկական փուլերի ավարտի գործընթացը։ Ըստ իրանական կողմի՝ այս քայլերն ուղղված են մայրաքաղաքի բնակչության պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը և հնարավոր ռիսկերին դիմակայելու պատրաստվածությանը։

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
1310:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
5509:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
6409:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7208:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
134Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
148Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
143Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
243Երեկ, 22:01