Ավելի քան 80 մարդ է զոհվել Պակիստանի արևմուտքում Բելուջիստանի անջատողականների հարձակումների հետևանքով

«Բելուջիստանի ազատագրական բանակ» անջատողական խմբավորումը շաբաթ օրն ստանձնել է Պակիստանի Բելուջիստան նահանգում համակարգված հարձակումների շարքի պատասխանատվությունը, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 80 մարդ, հաղորդում է Associated Press (AP)-ը։
Տեղական իշխանությունների տվյալներով՝ սպանվել է 11 քաղաքացիական անձ, 10 անվտանգության աշխատակից և 67 հարձակվող։ Խումբը նաև թալանել է մի քանի բանկ։
Նահանգային կառավարության խոսնակ Շահիդ Ռինդը հայտարարել է, որ հարձակումների մեծ մասը կանխվել է։ Բելուջիստանի գլխավոր նախարար Սարֆրազ Բուգտին, իր հերթին, հայտարարել է, որ անվտանգության ուժերը հետապնդում են հարձակվողներին։
Բելուջիստանի առողջապահության նախարար Բախտ Մուհամմադ Կակարը հայտարարել է, որ շաբաթ օրը հարձակումներն սկսվել են գրեթե միաժամանակ։ Խումբը թիրախավորել է պահակակետերը, ոստիկանական մեքենաները և Դոլբանդին քաղաքի վարչակազմը։ Նրանք նաև փորձել են պատանդ վերցնել ավտոբուսի ուղևորներին մայրուղու վրա։
Մաստունգ շրջանում զինյալները հարձակվել են բանտի վրա և ազատել 30 բանտարկյալի։ Նրանք նաև փորձել են գրոհել Նուշկի շրջանում գտնվող աշխարհազորի շտաբը, բայց հարձակումը հետ է մղվել։
Իշխանությունների տվյալներով՝ վերջին երկու օրվա ընթացքում սպանվել է 108 զինյալ գրոհային, նրանցից 41-ն սպանվել են նախորդ օրը նահանգում երկու թաքստոցների վրա կատարված ռեյդերի ժամանակ։

«Լավ է լինելու, ժողովո՛ւրդ, չարը խափանվելու է, բարին՝ կատարվի». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
2218:48
Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ-ից պատգարակով կրկին տեղափոխել են դատարան. հետազոտվում են ապացույցները
5418:24
«Մեր միասնության ձևաչափից իշխանությունը ցայտնոտի մեջ է». Գոհար Մելոյան (տեսանյութ)
6817:48
«Պերուում կանխել են ավելի քան 3 հազար տարանտուլայի՝ մաքսանենգ ճանապարհով արտահանման փորձը». #AFP
9417:25
«Մի՛ վստահեք կեղծ «հայր սուրբին», մի՛ սեղմեք WhatsApp խմբերի հրավերները»․ Սամվել դպիր Գրիգորյան
8116:54
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հայտարարություն է տարածել
18116:49
«Ստացել եմ նամակ, որն իբրև թե Ժաննա Անդրեասյանն է գրել»․ Անահիտ Բախշյան
10715:18
«Անհրաժեշտ է օր առաջ լուսավորել բոլոր միջպետական ճանապարհները». Մանե Թանդիլյան
9513:42