«Թրամփը չի հրաժարվի Գրենլանդիայից. նա 4 թարեկան երեխայի պես է». Ջեֆրի Սաքս
![]() 113 Այսօր, 00:12 Ամերիկացի տնտեսագետ, Քոլումբիայի համալսարանի (Նյու Յորք) Կայուն զարգացման կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ջեֆրի Սաքսը TASS-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի հրաժարվի Գրենլանդիան զավթելու իր ծրագրերից։ «Թրամփը չի նահանջի։ Նա կարող է փորձել զավթել Գրենլանդիան։ Սա չափազանց անհրապույր և անկայուն հեռանկար է»,- բացատրել է Սաքսը։ Նա հավելել է, որ Թրամփը վարվում է «չորս տարեկան երեխայի պես»։ Նախորդ օրը Գրենլանդիայի արդյունաբերության, առևտրի, հանքային պաշարների, արդարադատության և գենդերային հավասարության նախարար Նաաջա Նաթանիելսենը հայտարարել էր, որ կղզու վերաբերյալ ԱՄՆ-ի հետ որևէ համաձայնագիր չկա։ Նաթանիելսենի խոսքով՝ ամերիկացիների հետ Գրենլանդիայի վերաբերյալ երկխոսությունը նոր է սկսվում։ Նախկինում հաղորդվել էր, որ Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեի հետ համատեղ մշակել է Գրենլանդիայի վերաբերյալ համաձայնագիր, որը ներառում է դրույթներ, որոնք արգելում են ռուսական և չինական ներդրումները կղզու տնտեսությունում, ստեղծում են ՆԱՏՕ-ի հրամանատարական կենտրոն Գրենլանդիայում, Միացյալ Նահանգներին տրամադրում են հանքային պաշարներ և սահմանում են «բացառիկ» ռեժիմ Միացյալ Նահանգների համար։ |

«Բանակից հանում են հայրենիքի գաղափարը». Նաիրի Հոխիկյան
4201:12
«Հայոց Եկեղեցին խաղաղ և անշտապ նավարկում է փոթորկված օվկիանոսում». Հայր Ասողիկ
10000:30
«Թրամփը չի հրաժարվի Գրենլանդիայից. նա 4 թարեկան երեխայի պես է». Ջեֆրի Սաքս
10900:12
Թրամփը չի բացահայտում Իրանի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրերը մերձավորարևելյան դաշնակիցներին
123Երեկ, 23:57
«Այս չարիքին որտեղ նշանակել են՝ վերացել է». Էդգար Ղազարյան
118Երեկ, 23:42
Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի հետ բանակցային կառույց ստեղծելու մասին
204Երեկ, 23:33
«Դեռ էն գլխից խմբագրության աշխատակիցները բողոքում էին, որ նիկոլն անընդհատ կնոջ ազդեցության տակ է». Լևոն Ջավախյան
171Երեկ, 23:06
«Այլևս նույնիսկ ձև էլ չեն անում, թե գործում են օրենքի շրջանակներում». Սևակ Խաչատրյան
173Երեկ, 22:54
