Շաբաթ, 28 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Հայոց Եկեղեցին խաղաղ և անշտապ նավարկում է փոթորկված օվկիանոսում». Հայր Ասողիկ

«Հայոց Եկեղեցին խաղաղ և անշտապ նավարկում է փոթորկված օվկիանոսում». Հայր Ասողիկ
382
Կիրակի, 01 փետրվարի, 2026 թ., 00:30

Մայր աթոռ սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սիրելիներ,
Եղեք համբերատար, անսասան՝ կատարյալ վստահելով մերազնյա իմաստուն, արթուն եւ շրջահայաց Վեհափառ Հայրապետին։
Հայոց Եկեղեցին խաղաղ եւ անշտապ նավարկում է փոթորկված օվկիանոսում՝ անցնելով մեծ եւ ծանր փորձության միջով։
Հակաեկեղեցական այս արշավը, արդարեւ, անխոհեմ է, ազգադավ եւ պետականաքանդ։
Հայոց Եկեղեցին այսօր պաշտպանելով իր աստվածային ինքնիշխանությունը եւ իր նվիրապետական կարգերը, կանոններն ու իրավունքները՝ ջանքեր է գործադրում պահպանելու մեր պետության սահմանադրական կարգը եւ օրինականությունը։
Մեզանից յուրաքանչյուրից պահանջվում է, որ մնանք հաստատուն եւ հստակ կեցվածքով՝ հավատարիմ մեր ազգային ինքնությանը, արժեքներին, Սբ Ավանդին եւ Արդար դատին։
Տեր կանգնենք մեր Հայրենիքին, մեր պետականությանն ու պետությանը, որոնք ազգային՝ վերանձնական, բացարձակ արժեքներ են։
Հիշեցեք, ամենքս, ի վերջո, պատասխան ենք տալու խղճի, պատմության եւ Ամենակալ Աստծո
առջեւ»։