Կիրակի, 01 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

««Իզմիրլյան» ԲԿ-ում մատուցվեց Սուրբ և Անմահ պատարագ՝ Միքայել Սրբազանի մասնակցությամբ». Տիգրան Աբրահամյան

««Իզմիրլյան» ԲԿ-ում մատուցվեց Սուրբ և Անմահ պատարագ՝ Միքայել Սրբազանի մասնակցությամբ». Տիգրան Աբրահամյան
113
Այսօր, 13:24

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իզմիրլյան բժշկական կենտրոնում մատուցվեց Սուրբ և Անմահ պատարագ՝ ձեռամբ Հայր Հովհաննես Թորգոմյանի և մասնակցությամբ Շիրակի թեմի Առաջնորդ Միքայել Սրբազան արքեպիսկոպոսի, բժշկական կենտրոնի բուժառուների ու կենտրոնի անձնակազմի:
Հիշեցնեմ, որ ապօրինի հետապնդումների ենթարկվող Միքայել Սրբազանը շաբաթներ առաջ վիրահատության է ենթարկվել և այս պահին գտնվում է հիվանդանոցում ու պատարագին հետևում/մասնակցում էր հիվանդասենյակից:
Հուսով եմ, որ Շիրակի թեմի առաջնորդի մասնակցությամբ հաջորդ պատարագին կմասնակցեմ ոչ թե հիվանդանոցում կամ կալանավայրում, այլ նրա առաջնորդած թեմի եկեղեցիներից մեկում»: