Կիրակի, 01 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«1212թ-ին Ֆրանսիայի և Գերմանիայի հազարավոր պատանիների թվում էր՝ կարող են ազատագրել Երուսաղեմը արաբական տիրապետությունից». Վահե Գրիգորյան

«1212թ-ին Ֆրանսիայի և Գերմանիայի հազարավոր պատանիների թվում էր՝ կարող են ազատագրել Երուսաղեմը արաբական տիրապետությունից». Վահե Գրիգորյան
139
Այսօր, 14:20

Փաստաբան Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «1212 թվականին Ֆրանսիայի և Գերմանիայի հազարավոր պատանիների թվում էր, թե նրանք կարող են ազատագրել Երուսաղեմը արաբական տիրապետությունից։
Զենքին չտիրապետող և անգամ ճանապարհը չիմացող ինքնավստահ երեխաների 20.000-անոց խումբը շարժվեց դեպի Երուսաղեմ, արդյունքում՝ երեխաների ու պատանիների խաչակրած արշավանքը ավարտվեց ոչ թե Պաղեստինում, այլ Ալժիրում, ուր նրանց տեղափոխել էին Հռոմից՝ գերության հանձնելու, ընդ որում՝ Հռոմ հասել էր ընդամենը 4000-ը. մնացածը ճանապարհին մահացել էին։
Հիմա, երբ տեսնում եմ, թե քաղաքական զինանոցին և քաղաքական ճանապարհի քարտեզին չտիրապետող տարբեր տարիքի ինքնավստահ երեխաների խմբեր ինչպես են փորձում են ազատագրել Հայաստանը, հասկանում եմ, որ այդ ցանկությունները ևս ըստ էության ավարտվելու են պայմանական Ալժիրներում գերությամբ...լավագույն դեպքում»:

Աղբյուրը`   Վահե Գրիգորյան