Կիրակի, 01 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Քրեական հետապնդում՝ ժողով անելու համար. հանցագործություն օրը ցերեկով». Էդմոն Մարուքյան

«Քրեական հետապնդում՝ ժողով անելու համար. հանցագործություն օրը ցերեկով». Էդմոն Մարուքյան
110
Այսօր, 16:00

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը յութուբյան եթերով անդրադարձել է հոգևորականների դեմ իրականացվող քրեական հետապնդումներին:

«Որ մարմինը ճանաչել է Արման Սարոյանին Գևորգ եպիսկոպոս և նշանակել Մասյացետն թեմի առաջնորդ, նույն մարմինն էլ ազատել է նրան այդ դիրքից: Կարգալուծ եղած եպիսկոպոսը դիմել է դատարան, դատարանն էլ որոշել է, որ նա պետք է վերագանգնվի իր պաշտոնում: Այսինքն՝ դատարանը որևէ լիազորությւոն չունենալով փորձել է իշխանություն բանեցնել մի պրոցեսի նկատմամբ, որի նկատմամբ ինքը լիազորությւոններ չունի: Սա նույնն է, որ երեխայիդ տանես դատարան, ասես՝ կկնքե՞ք այս երեխային՝ թող դառնա քրիստոնյա:

Քննչական կոմիտեն ժողովի անդամ կոլեգիալ մարմնի նկատմամբ քրեական գործ է հարուցել, որ ժողով են արել, որոշել, որ այս ինչ մարդը պետք է ազատվի իր դիրքից:Այս ամեն ինչը արվում է, որ Ավստրիայում եկեղեցու հրավիրած ժողովը չեղարկվի: ՔԿ-ն ինչ անում է հանցագործություն է»»-ասել է Մարուքյանը:

«Քրեական հետապնդում՝ ժողով անելու համար. հանցագործություն օրը ցերեկով». Էդմոն Մարուքյան