Կիրակի, 01 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Նիկոլը հիվանդ հասարակության համախտանիշ է». Ստեփան Դանիելյան

«Նիկոլը հիվանդ հասարակության համախտանիշ է». Ստեփան Դանիելյան
121
Այսօր, 16:30

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլի համախտանիշը
Նիկոլն այսօրվա հայ հասարակության հայելին է, հանրային ախտերի մարմնացումը, վախերի մեջ ապրող, ապագայի հանդեպ անօրոշ մտամոլորության մեջ գտնվող հասարակության բնազդների տիրակալը:
Վախեցած և նվաստացած հասարակությունը չի ընտրում լավագույնին, այլ՝
ամենաբարձր գոռացողին: Վախ աղքատությունից, անարդարությունից, պատերազմից, հերթական նվաստացումից:
Նիկոլը ցույց է տալիս, թե ովքեր են մեղավորները՝ նախկին թալանչիները, սովետական հայրենասիրության մոդելը, հարևաններին գրգռող Արարատը, կուսությունը խախտած կուսակրոնները, նախկին թալանչիները, ԿԳԲ-ն, ռուսները, մի խոսքով մատնաշում է մեղավորներին և առաջարկում համակերպվել իր ստեղծած իրականությանը: Մեր նվաստացումների մեջ մենք չենք մեղավոր, այլ ուրիշները՝ թուլամորթի հոգեբանության ինքնաարդարացում:
Նիկոլի հերոսը գերի հանձնված զինվորն է, իսկ մահը գերությանը նախապատվություն տվողը հերոս չէ, այլ արկածախնդիր՝ քաղաքական թշնամի, փորձանք հանրության համար: Նա հասարակությանն առաջարկում դառնալ գերի, իսկ դա լավագույնս կարող է կազմակերպել ինքը:
- Սկզբունքայնությունը ծայրահեղականություն է՝ ռևանշիզմ:
- Արժանապատվության լեզուն՝ արկածախնդրություն:
Զանգվածն ատում է նրանց, ովքեր իրեն ստիպում են մտածել, մտածելու կոչ անելն առաջացնում է ագրեսիա, ատելություն, պարզունակ պատկերացումների վրա հիմնված ներաշխարհը կասկածի տակ դնելու վտանգ: Նա ազգից կերտում է զոհի կերպար. «մեզ միշտ խաբում են», «մեզ միշտ օգտագործում են» և ամենակարևոր՝ «մենք ոչինչ չենք կարող փոխել»:
Նա խոսում է պարզունակ, սև-սպիտակ երանգների մեջ, «նա մեր նման է», ինչն ավելի կարևոր է, քան «նա գիտի ինչ անելը»:
Այսօրվա Հայաստանում ընտրում են վախի, հոգնածության և չպայքարելու տարբերակը։
Նիկոլը հիվանդ հասարակության համախտանիշ է, ինքնահաղթահարման վախի մարմնացում»:

Աղբյուրը`   Ստեփան Դանիելյան