«Հայաստանը քաղաքական թեզերի լայն փորձադաշտ է` ինչպես որբի գլուխ». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ռեալիստներն ընդունում են, որ կյանքը դաժան պայքար է, որտեղ հրաշքներ չեն լինում, պատերազմներն անխուսափելի են, որովհետեւ մարդու բնության մեջ է դա դրված, ուստի, սա ընդունելով, ռեալիստները գոյության և հարատևման ռազմավարությունը կազմում են հենց այս գիտակցման վրա:
Իդեալիստները ասում են, որ կփոխեն աշխարհն էնպես, ինչպես ուզում են և ինչպես հաճելի է իրենց, ուստի իրենց ռազմավարությունը կազմում են՝ հավատալով, որ կարող են պատերազմներից զերծ աշխարհ ունենալ:
Ու հենց էստեղ բախվում են առաջին խնդրին՝ միջազգային հարաբերությունները անարխիկ են և չկան համապարտադիր նորմեր: Այդ դեպքում ինչ կարելի է անել՝ կառուցել հիերարխիկ հարաբերություններ, ինչը ենթադրում է ազգային պետությունների ձևափոխում վերազգային կառույցների, այլ կերպ ասած՝ գլոբալիզացիա հիերարխիկ կառուցվածքով:
Մարդկության պատմությունը թեպետ բազմիցս ապացուցել է, որ դա հնարավոր չէ՝ Բաբելոնից մինչեւ Մակեդոնացի, Նապոլեոնից մինչեւ Հիտլեր, Ազգերի լիգայից մինչեւ ՄԱԿ, սակայն իդեալիստները չեն հանձնվում ու շարունակում են՝ «տնտեսական փոխկապակցվածությունը պատերազմները կդարձնի իռացիոնալ» թեզը, բայց էստեղ մոռանում են շեշտել, որ պատերազմելու քաղաքական ռացիոնալությունը գերակա է տնտեսական շահի նկատմամբ:
Ու քանի որ Հայաստանում այս պահին իդեալիստներն ունեն քաղաքական իշխանության վրա մեծ ազդեցություն, կրկին առաջին պլան է մղվել «տնտեսական փոխկապակցվածությունը պատերազմը կդարձնի իռացիոնալ» սկզբունքը, որը աշխարհի պատմության հազարավոր օրինակներով հերքված թեզ է, բայց դե Հայաստանը քաղաքական թեզերի լայն փորձադաշտ է՝ ինչպես որբի գլուխ...»:

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
1310:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
5509:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
6409:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7208:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
134Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
148Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
143Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
243Երեկ, 22:01