«Հայաստանի գլխավոր անվտանգային սպառնալիքը սահմանափակված չէ միայն արտաքին գործոններով». Սուրեն Սուրենյանց
![]() 113 Երեկ, 23:36 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Քաղաքական սուտը՝ որպես պետական քաղաքականություն Նման մոտեցումը վկայում է իշխանական վերնախավի ընդհանուր արժեհամակարգային և ինստիտուցիոնալ ճգնաժամի մասին։ Քաղաքական էլիտան, որը հետին թվով հրաժարվում է սեփական պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած գործընթացների պատասխանատվությունից, փաստացի զրկվում է լեգիտիմությունից և վերածվում ինքնարդարացման մեխանիզմի։ Քաղաքական սուտը վերածվում է կառավարման գործիքի։ Նույն տրամաբանության մեջ հատկանշական է նաև իշխանության հանրային վարքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, երբ տարածաշրջանային անվտանգային միջավայրը, ներառյալ Իրանի շուրջ զարգացող վտանգավոր գործընթացները, պահանջում է առավելագույն քաղաքական կենտրոնացում և պատասխանատու պետական վարք։ Այդ պայմաններում հանրային դաշտում ցուցադրվող թեթևամիտ և իրավիճակին անհամապատասխան գործողությունները խորացնում են պետական մտածողության և անվտանգության իրական սպառնալիքների միջև առկա դիսոնանսը։ Արդյունքում ձևավորվում է համակարգային խնդիր․ իշխանությունը պարտությունը նորմալացնում է, պատասխանատվությունը վերածում խոսքային մանիպուլյացիայի, իսկ պետականությունը՝ կարճաժամկետ քաղաքական շահերին ծառայող նարատիվի։ Այդպիսի պայմաններում Հայաստանի գլխավոր անվտանգային սպառնալիքը սահմանափակված չէ միայն արտաքին գործոններով։ Այն պայմանավորված է նաև իշխանության ներսում ձևավորված քաղաքական ստի ինստիտուցիոնալացմամբ, որը քայքայում է պետական պատասխանատվության և ինքնագիտակցության հիմքերը»։ Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

Թրամփի վարչակազմը տեղեկացրել է Իրանին, որ բաց է բանակցությունների համար. Axios
10200:50
«Դուք պարզապես գործիքներ չեք, դուք հանցակիցներ եք». Էլիզաբեթ Պետրոսյան (տեսանյութ)
9500:18
«Հայաստանի գլխավոր անվտանգային սպառնալիքը սահմանափակված չէ միայն արտաքին գործոններով». Սուրեն Սուրենյանց
113Երեկ, 23:36
Սլովակիայի նախկին արտգործնախարարը գրել է Մոլդովայից Էփշթեյնին ուղարկված «գեղեցիկ աղջիկների» մասին
148Երեկ, 23:10
«Որ գնում ես կլուբ, տուդի-սյուդի...». համացանցը ծաղրում է Մարիամ Փաշինյանին (տեսանյութ)
254Երեկ, 22:36
Լարսը փակ է բեռնատարների համար
172Երեկ, 21:54
Ադրբեջանում տղամարդը կացնահարել է եղբոր երեխաներին՝ սպանելով մեկին
316Երեկ, 21:28
ՀՀ է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի պատվիրակությունը
185Երեկ, 21:00
