«Քաղաքականությունը ժամանակի ընթացքում հաղթելու է փողին»․ Բաբկեն Հարությունյան

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանում քաղաքականության մեջ միշտ էլ փողի գործոնը գերակշռել է բուն քաղաքականությանը։ Պատճառն, անշուշտ, ժողովրդի ծանր ֆինանսական վիճակն է և երկրի՝ ժողովրդավարական ցածր մակարդակում լինելը (ընդդիմադիրներին զրկում են աշխատանքից և այլն)։
Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու ամենակարևոր խոստումներից մեկն էլ քաղաքական այնպիսի միջավայրի կառուցումն էր, որում փողը կլիներ միջոց՝ քաղաքական գործունեություն ծավալելու համար, բայց Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե չխաբեր և այս մի անչափ կարևոր խոստումն էլ իրականացներ։
Ժամանակն, այնուամենայնիվ, ապացուցել է, որ փողով քաղաքական իմիտացիա անողներն արդյունքում հայտնվել են կամ օրվա իշխանության ոտքերի տակ, կամ թռել քաղաքականությունից։
Քաղաքականությունը ժամանակի ընթացքում հաղթելու է փողին, դժվարությամբ, բայց հաղթելու է։ Չկասկածեք։
Այն, ինչ Նիկոլն էլ խոստացավ ու չարեց, կանենք մենք»։

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
1310:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
5509:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
6409:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7208:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
134Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
148Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
143Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
243Երեկ, 22:01