Երկուշաբթի, 02 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Փաշինյանը վրեժ է լուծում Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսից»․ Թաթուլ Հակոբյան

«Փաշինյանը վրեժ է լուծում Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսից»․ Թաթուլ Հակոբյան
112
Այսօր, 13:42

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի իշխանությունները Մայր Աթոռի դեմ պայքարում մի քանի խնդիր են լուծում, որոնք և՛ ներքաղաքական ենթատեքստ ունեն, և՛ միջազգային:
ա/ ակնհայտ է, որ վարչապետ Փաշինյանը վրեժ է լուծում Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսից, որը պահանջել է վարչապետի հրաժարականը, ինչպես նաև իր թեմակալ առաջնորդին սատարել Փաշինյանին իշխանությունից հեռացնելու արշավում,
բ/ հայկական ազգայնականության և պահանջատիրության առանցքում նաև Հայոց եկեղեցին է, և եկեղեցուն հարվածելով՝ ՀՀ իշխանությունները փորձում են ջախջախել հայկական ազգայնականությունը և պահանջատիրությունը: Իշխանությունների՝ խաղաղության դարաշրջան բացելու հարցում Հայոց եկեղեցին լրջագույն խոչընդոտներից է:
Հայոց եկեղեցին համաշխարհային ցանցային կառույցից տեղական՝ պատրիարքության նման նվիրապետական աթոռ դարձնելու հարցում Փաշինյանն ունի Արևմուտքի, Եվրոպայի, Թուրքիայի և Ադրբեջանի լուռ համաձայնությունն ու աջակցությունը:
Կրկնեմ, սակայն, եթե Գարեգին Բ-ն չպահանջեր վարչապետ Փաշինյանի հրաժարականը, ապա վերջինս նման առճակատման չէր գնալու և շարունակելու էր համբուրել Ամենայն Հայոցի պարզած խաչը»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան