«Հանդիպում եմ պահանջում ՀՀ գլխավոր դատախազի հետ»․ Անահիտ Բախշյան

Հասարակական-քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս նամակը կարդացի ու հունվարի 30-ին մեծ ակնկալիքով գնացի ՀՀ գլխավոր դատախազի մոտ ընդունելության՝ 6 տարի առաջ իմ դիմումով վերաբացված հոկտ. 27-ի պետական ահաբեկչության պատվիրատուներին, կազմակերպիչներին բացահայտելու գործով։ Ինձ ընդունեց ոչ թե ՀՀ գլխավոր դատախազը, այլ այս նամակի հեղինակ Հայկ Հովհաննիսյանը, ով այս գործով հսկող դատախազն է և գլխավոր դատախազի խորհրդականը։ Գործի հետ կապված իմ հարցերին չտրվեց ոչ մի բավարար պատասխան այն հիմնավորմամբ, որ նախաքննությանը չպետք է վնասենք։ Ես շատ դժգոհ դուրս եմ եկել այդտեղից՝ ասելով, որ ո՞նց եք հանգիստ քնում, երբ չեք փորձում բացահայտել, թե 1999թ․ հոկտեմբերի 27-ին ինչպե՞ս, ո՞ւմ օգնությամբ 5-6 զինված ահաբեկիչ ներխուժեցին ՀՀ Ազգային ժողով, Հայաստանի խորհրդարան ու մի քանի րոպեում սպանեցին 8 պետական այրերի։ Հայաստանի իրավապահ մարմիններ ու դրանց պաշտոնյաներ, ՀՀ դատախազներ, քննիչներ, դուք ձեր տեղում չեք, քանի դեռ վերոնշյալ հարցի պատասխանը չեք տվել։ Ես՝ որպես դիմումատու, շարունակում եմ հանդիպում պահանջել ՀՀ գլխավոր դատախազից, որովհետև շատ կոնկրետ հարցեր ունեմ։ Այս պահանջը ՀՀ նախագահին ես ուղղել եմ դեռ 1999թ․ հոկտեմբերի 30-ին, երբ ամուսնուս աճյունը դեռ հուղարկավորված չէր և մինչև վերջին շունչս շարունակելու եմ...»։


«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
4809:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
5809:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
6208:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
132Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
147Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
142Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
239Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
131Երեկ, 20:00