Երկուշաբթի, 02 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Եթե չլինեիք Վարդան Ղուկասյանի փեսան, այսօր մեղադրյալի աթոռին կլինեի՞ք»․ հարց Ավետիս Առաքելյանին

«Եթե չլինեիք Վարդան Ղուկասյանի փեսան, այսօր մեղադրյալի աթոռին կլինեի՞ք»․ հարց Ավետիս Առաքելյանին
130
Այսօր, 15:24

«Եթե չլինեիք Վարդան Ղուկասյանի փեսան, այսօր մեղադրյալի աթոռին կլինեի՞ք»,- այսօր Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողը հարց ուղղեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանին, ով Վարդան Ղուկասյանի փեսան է։ «Ոչ»,- պատասխանեց Առաքելյանը՝ հավելելով,- ոչ մի իշխանության ընթացքում ոչ մեկի հանդեպ այսպիսի ռեպրեսիաներ և հետապնդումներ չեն եղել, ինչպես այս իշխանության ժամանակ»։

«Ստացվում է՝ ձեզ պատժում են Ղուկասյանի փեսան լինելու համա՞ր, եթե չլինեիք՝ կփրկվեի՞ք»,- հետաքրքրվեց լրագրողը։

«Ինձ թվում է՝ այո։ Բայց այստեղ փրկվելու բան չկա, այնպես չէ, որ ես ինչ որ բանից վախենում եմ, որ փրկվեմ, նորմալ է, մեր քաղաքական հայացքները տարբեր են, մենք էլ մեր հայացքներից հետ չենք կանգնելու»,- ի պատասխան ասաց Ավետիս Առաքելյանը։

Այն հարցին, թե համարո՞ւմ է այս գործը շինծու և քաղաքական պատվեր, նա նշեց․ «Միանշանակ»։

Ավետիս Առաքելյանի ճեպազրույցը