Երկուշաբթի, 02 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Դատարանը հստակ նշել է` Արցախի նախագահի կողմից կայացված՝ Արցախը լուծարելու հրամանագիրն առ ոչինչ է»․ Ռոման Երիցյան

«Դատարանը հստակ նշել է` Արցախի նախագահի կողմից կայացված՝ Արցախը լուծարելու հրամանագիրն առ ոչինչ է»․ Ռոման Երիցյան
130
Այսօր, 16:06

«Մենք ունենք դատական ակտ՝ Հայաստանի արդարադատություն իրականացնող մարմնի կողմից, որով հաստատվում է, որ Արցախի նախագահի կողմից, այսպես ասած՝ Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիրն առ ոչինչ է»,- այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել է փաստաբան Ռոման Երիցյանը՝ պարզաբանելով Արցախի նախագահի հայցի հետ կապված դատարանի դիրքորոշումը։ «Դատարանն արձանագրել է, որ ուժի գործադրման կամ ուժի գործադրման անմիջական սպառնալիքի ազդեցության տակ որևէ փաստաթղթի ստորագրումն ինքնին որևէ իրավական ուժով օժտված լինել չի կարող և առոչինչ է՝ ստորագրման պահից, ինչը բխում է ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներից։ Հասե՞լ ենք արդարության, թե՞ ոչ՝ հարցին պատասխանելով կարելի է արձանագրել, որ որոշակիորեն արդարության հասել ենք, որովհետև դատարանն արձանագրում է նախ՝ հրամանագրով տեղ գտած տեղեկություններն իրականությանը ոչ լրիվ համապատասխանելու վերաբերյալ հանգամանքը՝ հստակ նշում կատարելով, որ այդ տեղեկությունները պետք է համալրվեն, և դատարանն արձանագրում է, որ նման հրամանագիրն առ ոչինչ է, քանի որ այն կայացվել է ուժի կամ ուժի գործադրման անմիջական սպառնալիքի տակ»,- մանրամասնել է փաստաբանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատարանը մերժել է Արցախի հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի պատմության 9-րդ դասարանի գրքի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի:

Ռոման Երիցյանի ասուլիսը