Երկուշաբթի, 02 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Կրկնամկրտությունն աններելի մեղք է»․ Հայր Զաքարիա

«Կրկնամկրտությունն աններելի մեղք է»․ Հայր Զաքարիա
121
Այսօր, 16:30

Հայր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով երկրորդ անգամ մկրտվելու հարցին՝ մասնավորապես ասում է. ««Կարելի՞ է երկրորդ անգամ մկրտվել», «քավորիս հետ այլևս չեմ շփվում», «ինձ մկրտող քահանան դուրս չի գալիս», «մկրտությունս մի քանի րոպե է տևել»․ ծանոթ պատճառաբանություններ են, չէ՞։ Կրկնամկրտությունն աններելի մեղք է և անընդունելի։ Պողոս Առաքյալը հստակ ասում է․ «Մե՛կ Տեր, մե՛կ հավատ, մե՛կ մկրտություն» /Եփես․ 4․5/։ Նույնն ենք խոստովանում նաև հավատո հանգանակում։ Ճիշտ է, մենք մկրտությունից հետո էլ մեղքեր ենք գործում, որոնից ազատվում ենք ապաշխարության խորհրդի միջոցով»։

Աղբյուրը`   Հայր Զաքարիա