Երկուշաբթի, 02 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Ադրբեջանը ՀՀ-ում եկեղեցու դեմ ծավալված արշավի ամենաշահագրգիռ կողմն է». Տաթևիկ Հայրապետյան

«Ադրբեջանը ՀՀ-ում եկեղեցու դեմ ծավալված արշավի ամենաշահագրգիռ կողմն է». Տաթևիկ Հայրապետյան
162
Այսօր, 17:54

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Երկիրը իսկական ազգային պետության վերածելու համար, որը կդառնա համաշխարհային հայության կենտրոն, պետք է վերացնել Էջմիածնի ամենակարողությունը։ Իհարկե, չարիքն ամբողջությամբ հաղթելու համար անհրաժեշտ կլիներ մաքրել առասպելացված պատմության մի հսկայական շերտ և թափ տալ այսօրվա հայկական պետականության գաղափարախոսական բարձիկը։ Սակայն արդյունքը կլինի պատմության մեջ առաջին իսկական հայկական պետությունը։ Այնպիսին, որն ունի բանակ, որը պաշտպանում է իր սեփական սահմանները, այլ ոչ թե սպանում երեխաներին ու ծերերին հարևանների հողի վրա»։
Ահա այսպես է ադրբեջանական մամուլը անդրադառնում ՀՀ-ում եկեղեցու դեմ ծավալված արշավին, որը արդեն հասել է նաև Զինված ուժերում ներգրավված գնդերեցներին։
Փաստացի, Ադրբեջանը այս արշավի ամենաշահագրգիռ կողմն է․ եկեղեցու դեմ պայքարը Հայաստանի և հայ հանրության դեմ մղվող գաղափարական պայքարի կարևոր ճակատամարտերից է։ Դրա համար, թեև այս պայքարը միմիայն վնասում է Նիկոլ Փաշինյանին հատկապես նախընտրական շրջանում, նա շարունակում է վարել այն, քանի որ առաջնորդվում է Ադրբեջանից եկող հրովարտակներով, ինչը «ինքնիշխանության» վառ ցուցիչ է։
Վստահ եմ՝ եթե չգրեի, թե որ երկրի մամուլն է, շատերդ կմտածեիք, որ սա «Քանդենք պետությունը» իշխանական քարոզչական լրատվականներից մեկն է գրել։ Թեզերը բառացի կրկնվում են՝ ինչպես եղել է այս արգահատելի արշավի մեկնարկի առաջին իսկ օրվանից․․․»: