Երկուշաբթի, 02 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Արշակ սրբազանի կալանքը Նիկոլի ցանկությունն է՝ մի բանի համար՝ նա չի միացել կոմպրոմատի գերիներին»․ Աննա Մկրտչյան

«Արշակ սրբազանի կալանքը Նիկոլի ցանկությունն է՝ մի բանի համար՝ նա չի միացել կոմպրոմատի գերիներին»․ Աննա Մկրտչյան
126
Այսօր, 18:54

«Արշակ սրբազանի կալանքը բացարձակապես Նիկոլի ցանկությունն է, քաղաքական ուղիղ հրահանգով՝ մի բանի համար, որ Արշակ սրբազանը չի դարձել տիրադավ, չի դավաճանել հայ Առաքելական եկեղեցուն, չի միացել կոմպրոմատի գերիներին»,- Արշակ սրբազանի կալանքի երկարացման հարցի քննությունից առաջ՝ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում այս կարծիքը հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«Բնականաբար, Նիկոլին մնում է միայն իր պատժիչ մեքենան գործի դնել, իսկ այդ պատժիչ մեքենայի մեջ մնացել են միայն հեղինակազարկված իրավապահները, որոնք ստրկական կարգապահությամբ կատարում են իր SMS-ները։

Արշակ սրբազանի այս կալանքի գործով ման են եկել հարմար դատավոր, որը միանշանակ, պիտի դուրս չգա քաղաքական կոնյուկտուրայի շրջանակից։ Արշակ սրբազանի այս կալանքի երկարացումը մի քանի դատավորների մոտով անցել է, անգամ փոխվել է դատարանի նստավայր՝ հասնելով Կենտրոն դատարան, որտեղ Նիկոլի ասած՝ «վնգստացող դատավորները» կկարողանան կազմակերպել այն ցանկալի միջավայրը, որն Արշակ սրբազանին կշարունակի պահել կալանքի տակ։ Այս ամեն ինչի հիմքում չկա քրեաիրավական հիմնավորում»,- ասաց Մկրտչյանը։

«Արշակ սրբազանի կալանքը Նիկոլի ցանկությունն է՝ մի բանի համար՝ նա չի միացել կոմպրոմատի գերիներին»․ Աննա Մկրտչյան