«Միջնորդելու ենք կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ, միայն թե կալանք չլինի». Արսեն Բաբայան
![]() 109 Այսօր, 19:20 «Եթե չեմ սխալվում 2021 թվականին այս իշխանությունը փոփոխություն մտցրեց դատական օրենսգրքում, որ կալանքների միջնորդությունների քննող դատավորներին նշանակվի ձեռքով և ոչ թե էլեկտրոնային համակարգով: Բայց, միևնույն է, այդ դեպքում էլ կա առանձին կարգավորում, որ պիտի այբբենական կարգով ընտրվի և ոչ թե կամայական՝ ում ուզես»,- Արշակ Սրբազանի կալանքի ժամկետի երկարաձգման միջնորդության քննությունից առաջ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշել է փաստաբան Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով այս միջնորդությունը քննող դատավոր Կարեն Ֆարխոյանի ընտրությանը: Նա ընդգծել է, որ չի եղել որևէ քաղաքական ենթատեքստ ունեցող գործ, որը մակագրված լինի «քիչ թե շատ օբեկտիվության համբավ ունեցող դատավորի»: Անդրադառնալով նիստին իրենց ներկայացնելիք միջնորդություններին՝ փաստաբանը հայտնել է. «Միջնորդելու ենքկիրառել բոլոր հնարավոր այլընտրանքային խափանման միջոցներ, այդ թվում՝ դրանց համակցությունը, միայն թե բանտային կալանք չլինի: Բայց բան էլ չի փոխվելու, նույնն ա լինելու, ինչ որ եղել ա»: |

«Ոչ անցողիկ ուժերին ձայն տալը կուժեղացնի նիկոլենց դիրքերը»․ Տիգրան Քոչարյան
8820:48
«Եթե եկեղեցին աղոթքի տուն է, չեմ կարծում, թե ուժեղացված ծառայությունը պիտի կարևոր լինի այնտեղ»․ Պսակ քահանա Մկրտչյան (տեսանյութ)
8120:18
«Միջնորդելու ենք կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ, միայն թե կալանք չլինի». Արսեն Բաբայան (տեսանյութ)
10819:20
«Քաղաքացիները մահվան սպառնալիքի հետ են գոյատևում Վարդաշենի հանրակացարաններում»․ Սոնա Աղեկյան
17519:06
«Հույս ունեմ, որ այսօր գոնե փոփոխություն կլինի Արշակ Սրբազանի խափանման միջոցում». Սերգեյ Հարությունյան (տեսանյութ)
14518:48
«Տարածքային անհավասար զարգացումը մնում է ՀՀ սոցիալ-տնտեսական ամենախորքային խնդիրներից մեկը». Մհեր Մելքոնյան
11418:30
«Ավստրիայում նախատեսվող Եպիսկոպոսաց ժողովի վերաբերյալ տեղի կունենան քննարկումներ». Տեր Եսայի
16118:12
«Կոչ ենք անում խստացնել վերահսկողությունը ՀՀ-ում գործող օտարերկրյա ՀԿ-ների գործունեության նկատմամբ»․ ՀՀՄԱ
15918:00
