Երկուշաբթի, 02 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Ասում էր՝ ՀՀ Կառավարությունը ես եմ, հիմա էլ ասում է՝ Սահմանադրությունն եմ ես». Գառնիկ Դանիելյան

«Ասում էր՝ ՀՀ Կառավարությունը ես եմ, հիմա էլ ասում է՝ Սահմանադրությունն եմ ես». Գառնիկ Դանիելյան
130
Այսօր, 21:12

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում ասել է. «Նիկոլը անցել է պլան Բ-ի: Իր Էջմիածնի արշավը ձախողելուց հետո ստիպված եղավ իր անունից ապօրինի մի փաստաթուղթ ստորագրել, որի տակ գրված է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան: Մինչ այդ ինքը հանդես էր գալիս որպես իբր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ: Հետո ստորագրել է մի փաստաթղթի տակ, որը Սահմանադրության կոպիտ խախտում է: Ասում էր՝ ՀՀ կառավարությունը ես եմ, հիմա էլ ասում է՝ Սահմանադրությունն եմ ես»:

Աղբյուրը`   Գառնիկ Դանիելյան