«Չթողեցին բանակը խաղաղության երաշխավոր լինի, TRIPP-ն ի՞նչ խաղաղության երաշխավոր կարող է լինել»․ Սերժ Սարգսյան
![]() 251 Երեքշաբթի, 03 փետրվարի, 2026 թ., 18:30 «Ես մինչև վերջ չգիտեմ, թե TRIPP-ն ինչ է»,- այս մասին այսօր Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Ես ոչ մի բան չեմ հասկացել, հասկացել եմ, որ ադրբեջանցիները դա անվանում են միջանցք, թուրքերը անվանում են միջանցք, Հայաստանի հանրության մի մասը անվանում է միջանցք, իսկ ՀՀ իշխանությունները համարում են անվտանգության երաշխիք կամ երաշխավոր, կամ խաչմերուկ, կամ այլ հնարած բաներ։ Բայց, ինչպես հայտնի է, իրենց ասածները մի շաբաթ հետո, մի ամիս հետո, երկու ամիս հետո կփոխվեն, բոլորովին հակառակը կլինի։ Իրենց ասածով չենք կարող շարժվել»,-ընդգծեց Սարգսյանը։ Անդրադառնալով հարցին, թե արդյոք TRIPP նախագծում ռիսկեր տեսնում է, Սարգսյանը պատասխանեց. «Երբ փաստաթուղթը տեսնենք, թե ինչ կարգավիճակ ունի, այդ ժամանակ կասեմ՝ ռիսկեր տեսնում եմ, թե ոչ»։ «Չթողեցին, որ հայկական բանակը խաղաղության երաշխավոր լինի, էդ փաստաթուղթն ի՞նչ խաղաղության երաշխավոր կարող է լինել։ Տնտեսական հարաբերությունները, ցանկացած տնտեսական գործունեություն կարող է ինչ-որ չափով նպաստել խաղաղությանը, բայց խաղաղության երաշխիք չի կարող լինել։ Խաղաղության երաշխիք կարող են լինել միայն ու միայն այն կառույցները, որոնք դրա վրա ազդելու մեծ ունակություն ունեն»։ |

«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դարձել է թուրքի պահած»․ Գրիգոր Իսկանդարյան
3600:06
«Ադրբեջանի պահանջները հայ ժողովրդի նկատմամբ միայն տարածքային չեն»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
58Երեկ, 23:36
«Կա՛մ հերքեք Ալիևին, կա՛մ անկեղծ ասեք, որ ինքնիշխան չենք»․ Էդմոն Մարուքյան
79Երեկ, 23:06
«Սա նաև պատգամ է, արժանապատվությունը պաշտպանելու խորհուրդ»․ Աշոտ Ղուլյան
89Երեկ, 22:06
Եվրոպական 4 երկիր ներկայացուցիչներ են ուղարկել՝ Ուկրաինայի շուրջ բանակցություններին մասնակցելու
179Երեկ, 21:56
«Խորհուրդ կտամ ծոծրակացավից դուրս գալ և ընթերցել «Առաջարկ Հայաստանին» կոնցեպտը»․ Արման Աբովյան (տեսանյութ)
109Երեկ, 21:54
«Այն, ինչ կատարվում է վերջին ամիսներին, հանգեցնելու է ազգային աղետի»․ Պետրոս Մակեյան
100Երեկ, 21:24
««Ավտորիտար» վարչապետն արգելում է աշխարհի հնագույն քրիստոնյա ազգի հոգևոր առաջնորդի տեղաշարժը»․ Ռոբերտ Ամստերդամ
115Երեկ, 20:00
