«Վատ պարողին ինչ-որ բան խանգարում է»․ Սերժ Սարգսյան
![]() 340 Երեքշաբթի, 03 փետրվարի, 2026 թ., 19:18 «Մենք ՀԱՊԿ-ի անդամ երկրներից էլ ենք սպառազինություն գնել ու ստացել, արևմտյան երկրներից էլ ենք սպառազինություն գնել ու ստացել, Չինաստանից և այլ երկրներից էլ»,- այս մասին այսօր Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ին ուղղված մեղադրանքների վերաբերյալ դիտարկմանը։ Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե տարբեր երկրներ խուսափել են Հայաստանին զենք վաճառելուց՝ մտավախություն ունենալով, որ այն կտեղակայվի ՀՀ սուվերեն տարածքից դուրս, ՀՀ երրորդ նախագահը նշեց, որ դա համարում է գործընթացի չիմացության արդյունք և ընդգծեց․ «Վատ պարողին ինչ-որ բան խանգարում է»։ Նրա խոսքով՝ ցանկացած երկրից, որտեղից զենք է ձեռք բերվում համապատասխան հավաստիացում է տրվում զենքերի տեղակայման և կիրառման նպատակների մասին։ «Մինչև 2018թ․ մենք այդ զենքերը չէի՞նք օգտագործում ինքնապաշտպանության համար, չէինք տանո՞ւմ Արցախ։ Այսինքն՝ չիմացության արդյունք է այն, ինչ որ ինքը խոսում է»,- պարզաբանեց Սարգսյանը։ |

«Սրանք միշտ սոված են ու ուտելուց են խոսում»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
7700:30
«ՀՀԿ զինանոցում իմփիչմենթի գործիքը սպառված չէ»․ Էդուարդ Շարմազանով
6500:06
Վիրավորներից մեկը Գագիկ Բեգլարյանի ծանոթն է
136Երեկ, 21:06
«Վահագն Խաչատուրյանը շարունակում է խայտառակել ռեսպուբլիկան»․ Ոսկան Սարգսյան
121Երեկ, 20:30
«Ոստիկանների թիվն աճում է, տեխնիկապես վերազինվում են, բայց կրիմինալը ծաղկում է»․ Կարեն Վրթանեսյան
115Երեկ, 20:00
«Էս խեղճ մարդկանց սոված եք պահում»․ Վահագն Խաչատուրյան (տեսանյութ)
137Երեկ, 19:40
«Եթե ՌԴ-ին կարելի է, ինչո՞ւ նույնը չի կարող անել ՀՀ-ն Ադրբեջանի նկատմամբ»․ Նաիրի Հոխիկյան
153Երեկ, 19:18
«Քննարկվել են անվտանգության հարցերը և հնարավոր լուծումների իրականացումը»․ Ումերով
184Երեկ, 18:40
