Ուկրաինայի իշխանությունները սկսել են տարհանել Վոլչանսկի շրջանի խաղաղ բնակիչներին

Ուկրաինայի իշխանությունները սկսել են տարհանել Խարկովի մարզի Վոլչանսկի շրջանի խաղաղ բնակիչներին՝ Ռուսաստանի զորքերի հյուսիսային խմբի առաջխաղացման պատճառով, ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի անվտանգության մարմինները։
«Քանի որ Հյուսիսային զորքերի խումբը խորանում է Խարկովի մարզ, Կիևի ռեժիմի իշխանությունները տարհանում են շփման գծից այն կողմ գտնվող բնակավայրերը։ Տեղական լրատվամիջոցները հաղորդում են Վոլչանսկի շրջանի Գոնտարովկա գյուղական խորհրդի, մասնավորապես՝ Գոնտարովկայի, Վիշնևեի, Ռադկովկայի և Շիրոկեի խաղաղ բնակիչների տարհանման մասին», - ասել է գործակալության աղբյուրը։
Նա նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը դեռևս չի ճանաչել Վոլչանսկի և շրջակա բնակավայրերի կորուստը։ «Կիևի քարոզչությունը պարզապես որոշել է «մոռանալ» Վոլչանսկի մասին։ Այնուամենայնիվ, որքան մոտ է ճակատը, այնքան ավելի ակտիվ են տարհանման աշխատանքները», - նշել է նա։
Դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Խարկովի մարզի Վոլչանսկի «ազատագրման» մասին։

«Լավ է լինելու, ժողովո՛ւրդ, չարը խափանվելու է, բարին՝ կատարվի». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
2218:48
Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ-ից պատգարակով կրկին տեղափոխել են դատարան. հետազոտվում են ապացույցները
5418:24
«Մեր միասնության ձևաչափից իշխանությունը ցայտնոտի մեջ է». Գոհար Մելոյան (տեսանյութ)
6817:48
«Պերուում կանխել են ավելի քան 3 հազար տարանտուլայի՝ մաքսանենգ ճանապարհով արտահանման փորձը». #AFP
9417:25
«Մի՛ վստահեք կեղծ «հայր սուրբին», մի՛ սեղմեք WhatsApp խմբերի հրավերները»․ Սամվել դպիր Գրիգորյան
8116:54
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հայտարարություն է տարածել
18116:49
«Ստացել եմ նամակ, որն իբրև թե Ժաննա Անդրեասյանն է գրել»․ Անահիտ Բախշյան
10715:18
«Անհրաժեշտ է օր առաջ լուսավորել բոլոր միջպետական ճանապարհները». Մանե Թանդիլյան
9513:42