Իրանը հայտնում է, որ իր ԱԹՍ-ն կատարել է իր բոլոր առաքելությունները, մինչև անհետանալը

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ) հաջողությամբ կատարել է բոլոր առաջադրանքները և փոխանցել անհրաժեշտ տեղեկատվությունը, նախքան դրա հետ կապը կորցնելը, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով աղբյուրին։
Ավելի վաղ ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարության խոսնակ, կապիտան Թիմ Հոքինսը հայտարարել էր, որ ամերիկյան F-35C կործանիչը խոցել է իրանական ԱԹՍ-ն, երբ այն մոտեցել է USS Abraham Lincoln ավիակիրին Արաբական ծովում։
Tasnim-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանի իշխանությունները ներկայումս չեն կարողանում որոշել ԱԹՍ-ի հետ կապի կորստի պատճառը, և այն հետաքննվում է։ Այնուամենայնիվ, աղբյուրը նշել է, որ Shahed-129 ԱԹՍ-ն հետախուզություն և լուսանկարչություն էր իրականացնում բաց ջրերում՝ իր բնականոն և օրինական առաքելության շրջանակներում։

«Լավ է լինելու, ժողովո՛ւրդ, չարը խափանվելու է, բարին՝ կատարվի». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
2218:48
Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ-ից պատգարակով կրկին տեղափոխել են դատարան. հետազոտվում են ապացույցները
5418:24
«Մեր միասնության ձևաչափից իշխանությունը ցայտնոտի մեջ է». Գոհար Մելոյան (տեսանյութ)
6817:48
«Պերուում կանխել են ավելի քան 3 հազար տարանտուլայի՝ մաքսանենգ ճանապարհով արտահանման փորձը». #AFP
9417:25
«Մի՛ վստահեք կեղծ «հայր սուրբին», մի՛ սեղմեք WhatsApp խմբերի հրավերները»․ Սամվել դպիր Գրիգորյան
8116:54
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հայտարարություն է տարածել
18116:49
«Ստացել եմ նամակ, որն իբրև թե Ժաննա Անդրեասյանն է գրել»․ Անահիտ Բախշյան
10715:18
«Անհրաժեշտ է օր առաջ լուսավորել բոլոր միջպետական ճանապարհները». Մանե Թանդիլյան
9513:42