Կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձին
![]() 180 Հինգշաբթի, 05 փետրվարի, 2026 թ., 11:06 ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության համապատասխան վարչության պաշտոնատար անձը, իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով տնտեսվարողի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար, նրանից կաշառք է ստացել: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Հնդկաստանից Հայաստանի Հանրապետություն բնական մշակված ադամանդների ներմուծման համար պետական վերահսկողական ակտ կազմելու գործընթացում խոչընդոտներ չստեղծելու և նշված ապրանքատեսակի ներմուծման ընթացքն արագացնելու համար վերը նշված պաշտոնատար անձը 2025 թվականի մայիսի 13-ին «Զվարթնոց» օդանավակայանում կաշառք է ստացել տնտեսվարողից: Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ կաշառք տված անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Աղբյուրը` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե |

Մահացածները ՊՆ զինծառայողներ էին. նոր մանրամասներ՝ Լոռիում տեղի ունեցած վթարից
6900:54
Արման Սահակյանը և Արտեմ Ասատրյանը ազատ են արձակվել
150Երեկ, 21:36
Ապրիլի 9-ին պաշտոնական այցով ՀՀ կժամանի Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան
134Երեկ, 21:24
«Գարեգին Բ-ն ընդունել է Հայր Թոմաս Շվարցին և եվրոպական լրատվամիջոցների ներկայացուցիչներին»․ Մայր Աթոռ
146Երեկ, 21:06
«Արցախի դատախազները, դատավորները և քննիչներն առնչություն չեն ունեցել զինծառայողների դատավարությունների հետ»․ Էրիկ Բեգլարյան
197Երեկ, 21:00
«Կարող ես բանտարկել մարդուն, բայց ոչ նրա շուրջ ձևավորված քաղաքական իմաստը»․ Վլադիմիր Մարտիրոսյան
127Երեկ, 20:30
«Հազարավոր մարդիկ գիտեն Նիկոլի վերարտադրության գինը, բայց նստած սպասում են աղետին»․ Սամվել Ֆարմանյան
163Երեկ, 19:12
«Քաոսի վրա կառուցված քաղաքականությունը չի կարող ստեղծել երկարաժամկետ կայունություն»․ Արմեն Հովասափյան
195Երեկ, 16:54
