«Համաձա՞յն եք դառնալ ադրբեջանական գազի սպառող և ուտել թուրքական հաց»․ Նաիրի Հոխիկյան
![]() 234 Հինգշաբթի, 05 փետրվարի, 2026 թ., 10:00 Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը․ «Հայաստանի տնտեսությունը հիմնականում գործում է Ռուսաստանից ներկրումների վրա։ Ցորենը գրեթե ամբողջությամբ բերում ենք Ռուսաստանից։ Գազը բերում ենք Ռուսաստանից և մասամբ Իրանից՝ միջազգային գներից շատ էժան։ Ատոմակայանի համար անհրաժեշտ ուրանը բերում ենք Ռուսաստանից (ուրիշ տեղից հնարավոր չէ): Ժողովրդի համար անհրաժեշտ կենցաղային ապրանքների հիմնական մասը բերում ենք Ռուսաստանից և Իրանից։ Կարևոր է իմանալ, որ ԱՄՆ-ն մեզ չի կարող գազ մատակարարել, քանի որ տասնյակ հազարավոր կիլոմետր երկարությամբ նոր խողովակներ չենք կարող կառուցել ԱՄՆ-ից Հայաստան։ Ադրբեջանը մեզ կարող է գազ մատակարարել, բայց դրա համար երկար ամիսներ են պետք Ադրբեջանից Հայաստան նոր գազատարի կառուցման համար։ Բայց ինքներդ հարց տվեք ձեզ, թե համաձայն ե՞ք արդյոք դառնալ ադրբեջանական գազի սպառող։ Եվրոպան չի կարող մեզ ցորեն և ուրան մատակարարել, քանի որ ինքն է ստիպված ներկրում։ Թուրքիան կարող է մեզ ցորեն մատակարարել որոշ չափով, բայց ինքներդ հարց տվեք ձեզ, թե համաձայն ե՞ք արդյոք ուտել թուրքական հաց։ Երբ ընտրություն կատարելուց կլինեք, անպայման այս հարցերը տվեք ինքներդ ձեզ»։ Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

««Խոր Վիրապ» արգելավայրին հարակից տարածքում բռնկված հրդեհը մարվել է»․ ՇՄՆ
6001:00
Փորձել են հրկիզել ԱԱԾ շենքը (տեսանյութ)
157Երեկ, 23:48
Պայթյուններ՝ Իրանում (տեսանյութ)
144Երեկ, 23:45
Արամ Ա-ի գլխավորությամբ հրատապ նիստ է անցկացվել
149Երեկ, 23:00
«Ըստ ԿԳՄՍ-ի՝ դպրոցներին գրություն չի ուղարկվել «Փառքի անկյունը» հեռացնելու վերաբերյալ»․ Նաիրի Հոխիկյան
198Երեկ, 21:06
«Իրանում դպրոցի վրա հարձակումը իրականացվել է ԱՄԷ-ում գտնվող ամերիկյան բազայից». ԻՀՊԿ
193Երեկ, 20:51
ԱՍՀ նախարարության անունից կեղծ օգտատերերը «WhatsApp»-ով նամակներ են ուղարկում»․ Նվեր Կոստանյան
115Երեկ, 20:30
ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում․ կան փակ ճանապարհներ
144Երեկ, 20:06
