«Իսրայելը թունավոր նյութեր է ցողում Հարավային Լիբանանի վրա»․ Նիզար Հանի

Իսրայելի ավիացիան մեծ քանակությամբ թունավոր նյութեր է ցողում Հարավային Լիբանանի տարածքի վրա, ինչի հետևանքով ոչնչացվում է բուսականությունը և բացասաբար ազդում մարդկանց առողջության վրա։ Այդ մասին համաարաբական Asharq Al Awsat թերթին տված հարցազրույցում հայտարարել է հանրապետության գյուղատնտեսության նախարար Նիզար Հանին։
«Վտանգավոր քիմիական նյութերի ինտենսիվ կիրառումը նպատակ ունի մոտ ապագայում հողը ոչ պիտանի դարձնել մշակման համար և այդ կերպ խոչընդոտել բնակիչների վերադարձը հարավային շրջաններ», - նշել է գերատեսչության ղեկավարը։ Նրա խոսքով՝ լաբորատոր հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ ցողվող նյութը ոչ սելեկտիվ հերբիցիդ է՝ գլիֆոսատի տեսակի։ «Դրա ազդեցությունը որպես քաղցկեղածին նյութ ծայրահեղ վտանգավոր է բուսական միջավայրի համար և բացասաբար է անդրադառնում մարդու առողջության վրա», - հայտարարել է նախարարը։
Ավելի վաղ Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը կոչ էր արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին միջոցներ ձեռնարկել Իսրայելի բնապահպանական ագրեսիայի դեմ՝ նշելով, որ «այս հանցավոր գործողությունների արդյունքում սահմանամերձ գյուղերի բնակիչները մնում են առանց ապրուստի միջոցների»։
Իր հերթին, Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) հրամանատարությունը հայտարարության մեջ պահանջել էր, որ Իսրայելը «դադարեցնի քաղաքացիական բնակչության առողջությանը սպառնացող քիմիական նյութերի ցողումը»։

«Մեր միասնության ձևաչափից իշխանությունը ցայտնոտի մեջ է». Գոհար Մելոյան (տեսանյութ)
4217:48
«Պերուում կանխել են ավելի քան 3 հազար տարանտուլայի՝ մաքսանենգ ճանապարհով արտահանման փորձը». #AFP
8317:25
«Մի՛ վստահեք կեղծ «հայր սուրբին», մի՛ սեղմեք WhatsApp խմբերի հրավերները»․ Սամվել դպիր Գրիգորյան
7416:54
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հայտարարություն է տարածել
16616:49
«Ստացել եմ նամակ, որն իբրև թե Ժաննա Անդրեասյանն է գրել»․ Անահիտ Բախշյան
10515:18
«Անհրաժեշտ է օր առաջ լուսավորել բոլոր միջպետական ճանապարհները». Մանե Թանդիլյան
9413:42
«Էն՝ մի քանի միլիարդանոց արբանյակը որ թռավ տիեզերք, ի՞նչ օգուտ տվեց մեզ». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
10812:18
«Կարող է՝ ծիծաղելի է թվում, ես ՀԴՄ կտրոնը ցույց եմ տալիս և ասում՝ էս ա խաղաղության, զարգացման, անվտանգության երաշխավորը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10812:06