«Ամերիկացիները կաշխատե՞ն լոկ մարդասիրության մղումով»․ Հակոբ Բադալյան
![]() 265 Հինգշաբթի, 05 փետրվարի, 2026 թ., 17:30 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան էջում գրում է. «Արցախի պատանդառված ռազմա-քաղաքական ղեկավարության հանդեպ Ադրբեջանի կայացրած դատավճիռն ըստ էության պատկերը չի փոխում ոչնչով, պարզապես հերթական անգամ ցավեցնում, խոցում է ցանկացած ողջախոհ հայի սիրտ ու արժանապատվություն: Միաժամանակ, մտքի իմաստը հարցը շարունակում է մնալ նույնը՝ ինչպես հասնել պատանդառված մեր հայրենակիցների ազատ արձակման: Այդ հարցը նույնն էր մինչև դատավճիռը, նույնն է դատավճռից հետո էլ: Կարծում եմ որևէ մեկի մոտ չկար կասկած, որ կայացվելու էր հենց այդպիսի վճիռ: Ըստ այդմ, կրկնեմ, հարցը շարունակում է մնալ այն, թե ինչպես պետք է լուծվի մեր հայրենակիցների՝ Հայաստան վերադարձի հարցը: Այստեղ էլ, դժբախտաբար չկա կասկած, որ նրանց պատանդառությունն ունի մեկ նպատակ՝ պայմաններ թելադրել Հայաստանին, օգտագործելով պատանդների հանգամանքը: Ես չեմ էլ բացառում, որ պայմաններից հերթականը քննարկվել է օրինակ Աբու Դաբիում: Ընդ որում, ինչպես անդրադարձել եմ այդ հանդիպման առնչությամբ նախօրեին, այստեղ հնարավոր է գուցե որոշակի կապ տեսնել ԱՄՆ փոխնախագահ Վենսի առաջիկա այցի հետ: Նկատի ունեմ, գուցե նաև անմիջականորեն մեր պատանդառված հայրենակիցների մասով: Չեմ բացառում, որ ամերիկյան կողմը այդ ուղղությամբ արել է որոշակի դիտարկումներ: Այստեղ կա մեկ այլ հարց՝ ամերիկացիները կաշխատե՞ն լոկ այսպես ասած մարդասիրության մղումով, թե՞ նրանք կարող են այդ հարցում ևս առաջարկել լոկ գործարք՝ Հայաստանն ինչ որ բան պետք է տա Ադրբեջանին, որպեսզի Ադրբեջանն էլ լուծի պատանդների ազատ արձակման հարցը: Առայժմ, որքան էլ հնչի հոռետեսական, չեմ տեսնում պարզապես Ադրբեջանի հանդեպ ճնշման միջոցով հարցը լուծելու իրատեսական հնարավորություն, դրա համար բավարար աշխարհաքաղաքական միջավայր: Հետևաբար, կարծում եմ հարցի լուծման առավել իրատեսականը որևէ խոշոր դերակատարի միջնորդությամբ գոնե հարաբերականորեն ընդունելի որևէ գործարքի միջոցով: Հենց այստեղ է, որ ցանկությունից բացի՝ իհարկե, շատ կարևոր է այդ հարցով զբաղվողների դիվանագիտական հմտությունը, բանակցելու ընդունակությունը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

Արամ Սարգսյանը՝ կաթողիկոսի աջը համբուրելու ու Փաշինյանի հետ հարաբերությունների մասին (տեսանյութ)
2612:00
«Ոմն Էմմա Պալյան «1։0» է արել Շիրակ Թորոսյանին». Վահե Սարգսյան
7911:18
«Չեմ կարծում, որ նրանք ուզում են բախվել գործարք չկնքելու հետևանքներին»․ Թրամփ (տեսանյութ)
13810:49
«Հայաստանի պատմության մեջ տեղի է ունեցել աննախադեպ սահմանազանցություն»․ ՀԱԿ
8010:48
«Տնային կալանքը խափանման միջոց ընտրելով՝ իշխանությունը մանևրում է՝ աղմուկից խուսափելու համար». Տիգրան Աբրահամյան
8810:30
«Ուկրաինան ավելի լավ է արագ նստի բանակցությունների սեղանի շուրջ»․ Թրամփ (տեսանյութ)
15110:14
««Հայաստան» դաշինք + «Առաջարկ Հայաստանին» + «Ուժեղ Հայաստան» = Партия Единая Армения». Արսեն Թորոսյան
10109:42
«Մենք այսօր զարգացման և ոչ թե գոյատևման օրակարգի մեջ ենք». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10409:24
