Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը մնայուն կապի մեջ է Իրանի հայության հետ
![]() 168 Ուրբաթ, 13 մարտի, 2026 թ., 23:24 Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը հայտնում է․ «ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆԸ ՄՆԱՅՈՒՆ ԿԱՊԻ ՄԷՋ Է ՄԻՋԻՆ ԱՐԵՒԵԼՔԻ ԱՅԼ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒ ԿԱՐԳԻՆ ԻՐԱՆԻ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀԵՏ Այսօր ևս, Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը շարուանկելով իր կապերը Միջին Արևելքի մէջ հաստատուած մեր համայնքներուն հետ, հեռաձայնային խօսակցութիւն ունեցաւ Արաբական Միացեալ Էմիրութեանց, Քաթարի և Շրջակայից Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մեսրոպ Արք. Սարգիսեանի և Ազգային Կեդրոնական Վարչութեան Քաղաքական Ժողովի համա֊ատենապետ Գրիգոր Մահսերեճեանի հետ։ Յիշեալ շրջաններէն ներս ընդհանուր անապահովութիւնն ու անորոշութիւնը կը շարունակուի։ Նորին Սրբութիւնը նաև հեռաձայնային կապեր ստացաւ Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգիսեանէն, Ազգային Կեդրոնական Վարչութեան անդամ Յովսէփ Աւետեանէն և Նոր Ջուղայի առաջնորդական տեղապահ Հոգշ. Տ. Արտաւազդ Վրդ. Շարոյեանէն։ Փոխանցուած տեղեկութիւններուն համաձայն, վտանգալից կացութիւնը կը շարուանկուի Իրանի բոլոր շրջաններէն ներս։ Նշենք, որ Թեհրանի թեմը կցեալ յայտարարութիւնը տարածած է՝ ուղղուած համայնքի անդամներուն»,- հայտնում են Կաթողիկոսարանից: Աղբյուրը` Կիլիկիա TV |

«Պետք է ունենանք պատշաճ պետական մտածողություն՝ ժամանակակից հայկական պետության հիմքը դնելու համար»․ Վահե Հովհաննիսյան
9903:06
«Դատապարտում եմ «բարեփոխված» իրավապահ համակարգի ներկայացուցիչների վայրագությունները»․ Մանե Թանդիլյան (տեսանյութ)
216Երեկ, 23:42
«Քանի քվեարկության օրը մոտենում է, իշխանության գործողությունները դառնալու են ավելի ագրեսիվ». Տիգրան Աբրահամյան
122Երեկ, 22:30
«Փորձում են անցյալը ներկայացնել որպես անընդունելի շրջան, որպեսզի իրենց ստեղծած ներկան ողբերգականությամբ չերևա». Շիրազ Խաչատրյան
163Երեկ, 22:12
Իրավապահ համակարգը «համար մեկ պատրաստության» է բերվել․ ի՞նչ հրահանգ են ստացել
161Երեկ, 21:54
«Լիբանանում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով». ՀՀ ԱԳՆ
131Երեկ, 20:42
«Մեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100 տոկոս». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
176Երեկ, 19:48
«Կյանքում ոչ մի անգամ չեմ թաքնվել ուրիշ մարդկանց հետևում». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
228Երեկ, 19:14
