Իրանի նախագահը Գերագույն պաշտպանության խորհրդի նոր քարտուղար է նշանակել

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հրամանագիր է ստորագրել Ալի Շամխանիին Գերագույն պաշտպանության խորհրդի քարտուղար նշանակելու մասին, գրում է Iran International-ը։
Շամխանին նախկինում եղել է Գերագույն առաջնորդի ներկայացուցիչը Պաշտպանության խորհրդում։ Նախկինում նա եղել է Իրանի պաշտպանության նախարար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար և Ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար։
Գերագույն պաշտպանության խորհուրդը ստեղծվել է Ազգային անվտանգության խորհրդի կազմում՝ ռազմական որոշումները կենտրոնացնելու և ճգնաժամերին, այդ թվում՝ ռազմական գործողություններին և Իսրայելի հետ հունիսյան պատերազմից հետո ղեկավարության հնարավոր փոփոխությանը նախապատրաստվելու համար։
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության կողմից 2025 թվականի օգոստոսին հրապարակված տեղեկատվության համաձայն՝ խորհրդի հիմնական խնդիրն է ապահովել պատերազմական կամ ազգային արտակարգ իրավիճակներում պաշտպանական որոշումներ արագ և կենտրոնացված կերպով կայացնելու կարողությունը։

«Մեր միասնության ձևաչափից իշխանությունը ցայտնոտի մեջ է». Գոհար Մելոյան (տեսանյութ)
4217:48
«Պերուում կանխել են ավելի քան 3 հազար տարանտուլայի՝ մաքսանենգ ճանապարհով արտահանման փորձը». #AFP
8317:25
«Մի՛ վստահեք կեղծ «հայր սուրբին», մի՛ սեղմեք WhatsApp խմբերի հրավերները»․ Սամվել դպիր Գրիգորյան
7416:54
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հայտարարություն է տարածել
16616:49
«Ստացել եմ նամակ, որն իբրև թե Ժաննա Անդրեասյանն է գրել»․ Անահիտ Բախշյան
10515:18
«Անհրաժեշտ է օր առաջ լուսավորել բոլոր միջպետական ճանապարհները». Մանե Թանդիլյան
9413:42
«Էն՝ մի քանի միլիարդանոց արբանյակը որ թռավ տիեզերք, ի՞նչ օգուտ տվեց մեզ». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
10812:18
«Կարող է՝ ծիծաղելի է թվում, ես ՀԴՄ կտրոնը ցույց եմ տալիս և ասում՝ էս ա խաղաղության, զարգացման, անվտանգության երաշխավորը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10812:06