Բանակցություններից հետո ԱՄԷ-ն հայտնել է Ռուսաստանի և Ուկրաինայի լուրջ մտադրությունների մասին

Աբու Դաբիում կայացած՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև եռակողմ բանակցությունները ցույց տվեցին կողմերի լրջությունը հակամարտության դիվանագիտական լուծում գտնելու հարցում, ասել է Միացյալ Արաբական Էմիրությունների փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանը։
«Աբու Դաբիում կայացած երկու փուլերի բանակցությունները հանգեցրին արդյունավետ և կառուցողական քննարկումների, որոնք բացահայտեցին փոխըմբռնման ոլորտներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ հետագա առաջընթացի համար»,- ասել է շեյխը։
Նահյանը բարձր է գնահատում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ իր բարեկամությունը։ Այս բարեկամությունը, նրա խոսքով, դարձել է խաղաղ և կայուն լուծումներ գտնելու հիմնարար հենասյուն։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը, որը միջնորդվել է Միացյալ Նահանգների կողմից, տեղի է ունեցել Աբու Դաբիում փետրվարի 4-5-ը՝ փակ ձևաչափով։ Կողմերը հանդիպումները բնութագրել են՝ որպես կառուցողական։ Այս բանակցություններից հետո Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության եկան գերիների փոխանակման շուրջ՝ «157-157-ի դիմաց» բանաձևով։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ փոխանակումն արդեն տեղի է ունեցել։

Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
2909:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5508:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
129Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
144Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
139Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
233Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
128Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
134Երեկ, 19:30