Շաբաթ, 07 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Չկողմնորոշված հիբրիդային-թավշյա «ռեմբոների» արկածները Մոսկվայում». Արեգ Սավգուլյան

«Չկողմնորոշված հիբրիդային-թավշյա «ռեմբոների» արկածները Մոսկվայում». Արեգ Սավգուլյան
107
Այսօր, 09:42

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Չկողմնորոշված հիբրիդային-թավշյա «ռեմբոների» արկածները Մոսկվայում։
Անախորժ բան ստացվեց, պարզվում է, որ եթե դու իշխանություն ես կարող ես լինել բարեկամ ու դաշնակից և՛ Ռուսաստանին, և՛ Արևմուտքին, և՛ Թուրքիային, և՛ Ադրբեջանին, իսկ եթե ընդդիմություն, ապա դու «ռուսաստրուկ» կամ «ֆորպոստիստ» ես, «հակաթուրք» կամ «էքստrեմիստ-ազգայնամոլ»։
Ալենն իր մոսկովյան խաղաղապաշտական այցի շրջանակներում ցնցված էր և հուզված, անգամ վիրավորված, որ Լավրովի դիվանագիտական գլխում կարող էր ծագել այն հրեշավոր և աններելի միտքը, որ Հայաստանը ի դեմս թավշյա ջոչերի կարող է ինչ որ բան անե՞լ իր բարեկամ, Հյուսիսային ճերմակ արջուկի դեմ։ Չէ՞ որ ամեն ինչ գնում է համաձայն պայմանավորվածության, ինչ ասում է Արևմուտքը գլխով ենք անում, բայց գործում ենք այնպես, ինչպես ուղղորդում է «լուծարված ռուսական КГБ-ի ավագ լեյտենանտը»։
Երիցս հաստատվեց, որ ՀՀ արտաքին քաղաքական գիծը գերճկուն է և առաձգական 180 աստիճանի տակ: Լավ, Ален Робертович, գոնե համբերեիք էն Եվրամիության 17 միլիոն եվրոն մի քիչ Արուսյակ Ջուլհակյանը ծախսեր հանուն վեհ հիբրիդային պատերազմի մղման, մի քանի վհուկ որսեիք, նոր ռուսներին ասեիք, որ իրենք ամենալավն են, ամենառազմավարականն են և ամենաանփոխարինելին, չէ ո՞ր իրենք էլ գիտեն, որ այդպիսին չեն՝ հատկապես վերջին շրջանում։ Մի խոսքով, անհարմար բան ստացվեց։
Հ.Գ. Կարծում եմ, որ եթե որևէ ընդդիմադիր ուժ ի հակակշիռ թուրքական ազդեցության հայտարարի, որ մեր պետության համար իր բոլոր թերություններով հանդերձ առավել նախընտրելի է Մոսկվան, դուք չեք նեղվի այսուհետ»:

Աղբյուրը`   Արեգ Սավգուլյան