Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
![]() 55 Այսօր, 10:00 ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը, Սյունիք-Տաթև ավտոճանապարհը, Գյումրի-Բավրա ավտոճանապարհի Քեթիի և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածները դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար։ Կոտայքի մարզում, Վարդենյաց լեռնանցքում, Ապարանի տարածաշրջանում, Ջերմուկ, Աշտարակ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Քուչակ-Ապարան ավտոճանապարհին բուք է։ Գեղարքունիքի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Աղբյուրը` ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն |

«Սրբազանը պետք է արդարացվի, իսկ նրան պատվերող դատողներն ու պատվիրատուն՝ կանգնեն դատարանի առաջ». Դերենիկ Մալխասյան
5610:30
«Մանիպուլյանտ ստախոսը ժամանակին հպարտանում էր, որ պարգևավճար չի ստանում». Գագիկ Համբարյան (տեսանյութ)
10610:18
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
4510:00
«Չկողմնորոշված հիբրիդային-թավշյա «ռեմբոների» արկածները Մոսկվայում». Արեգ Սավգուլյան
9909:42
Մի կողմն ասում է՝ «а теперь я Наташа», մյուս կողմը՝ «а теперь обмани меня». «Հրապարակ»
12309:24
Վերին և Ներքին Շորժաները դատարկվել են. «Հրապարակ»
14109:06
ՔՊ-ն նախընտրական ատրիբուտներ է ընտրում. «Հրապարակ»
7509:00
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
13708:30
