«ՊՆ ղեկավարին չորս տարի է պահանջվել, որպեսզի հասկանա՝ բանակում երկակի ենթակայությունը «խնդիր» է». Վիտալի Մանգասարյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ բանակում երկակի ենթակայություն չի կարող լինել, և այսուհետ հոգևորականները պետք է ենթարկվեն Զինված ուժերի բարոյահոգեբանական գծով վարչությանը։
Հարց է առաջանում.
եթե իսկապես երկակի ենթակայությունը խնդիր էր, ապա ինչո՞ւ այդ խնդիրը տեսանելի դարձավ միայն հիմա։
Եթե անգամ ելնենք այն կանխավարկածից, որ այդ որոշումը որևէ կերպ կապված չէ իշխանության կողմից վերջին շրջանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ տարվող ճղճիմ և համակարգված գործողությունների հետ, և ընդհամենը «երջանիկ պատահականություն է», ապա ստացվում է, որ ՊՆ ղեկավարին ավելի քան չորս տարի է պահանջվել, որպեսզի հասկանա, որ բանակում երկակի ենթակայությունը «խնդիր» է:
Ֆիքսենք նաև, որ տասնամյակներ շարունակ բանակում հոգևոր ծառայությունը գործել է նույն տրամաբանությամբ, նույն ենթակայությամբ, նույն ձևաչափով, և այդ ընթացքում երկակի ենթակայությունը չի խանգարել, չի խարխլել կառավարման համակարգը, չի ստեղծել ճգնաժամ։ Իսկ հիմա՝ հանկարծ պարզվում է, որ դա սկզբունքորեն անթույլատրելի երևույթ է։
Հ.Գ. Ինչպես կասեր դասականը՝ 7 տարի մնացել են միևնույն դասարանում»:

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
4308:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
126Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
141Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
136Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
230Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
127Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
133Երեկ, 19:30
Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի
115Երեկ, 19:24