«Ինչպե՞ս է արտահայտվում Հարկադիրի «բարեխղճությունը»». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչպե՞ս է արտահայտվում Հարկադիրի «բարեխղճությունը»: Ուրեմն, երեկ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում աշխատող մի շարք աշխատակիցներին Հարկադիրի ղեկավար պարոն Սիրոն պարգևներ և շնորհակալագրեր հանձնեց: Իբր «պատշաճ և բարեխիղճ» աշխատանքի համար:
Որո՞նք են Հարկադիրի «պատշաճության և բարեխղճության» չափորոշիչները:
Նայում եմ պարգևատրված «պատշաճների և բարեխիղճների» նկարները: Շատերին ճանաչում եմ: Նրանցից մեկը բանկի «պատվերով» ընտանիք է դժբախտացրել, մյուսը փորձել է հանգստի մեկնող երեխային արտերկրում բոմժ դարձնել, մյուսի խայտառակ գործունեության մասին Ղուկասյան Վարդանն է (Դոգ) խոսել:
Նրանցից մեկը չգիտի Datalex կայքից օգտվել, մյուսը «քաղաքապետարանի հետ բլիժնի բոյ է մտնում» և պարտվում, մյուսն էլ իր վերաբերյալ փաստեր չհրապարակելու խնդրանքով ծանոթ-բարեկամներ է փնտրում:
Նրանցից մեկը մի քանի իրարամերժ որոշումներ է կայացնում, մյուսը հայտարարում է, որ Հարկադիրում «ոչ մի պրոբլեմ չունի»:
Մեկն իր ֆեյսբուքյան էջով Աշտարակում գտնվող «Դիսկերի աշխարհ» կրպակն է գովազդում, մյուսը՝ Choqs & more ապրանքանիշը:
Մեկը հաշվել չգիտի, մյուսը խաբեբա է, այն մյուսն էլ տիրադավ:
Շարքը կարելի է շարունակել, սակայն ...
Գիտի՞ այս այս ամենի մասին պարոն Սիրոն: Վստահ եմ՝ գիտի: Նախ՝ որովհետև նա իմ էջին է հետևում: Դրանից բացի՝ մեծահասակ և էն մյուս՝ երիտասարդ, տեղակալներից հարցրած կլինի: Եվ, եթե այդպես է, ապա ինչու՞ է պարգևատրում: Միգուցե պարոն Սիրոն սիրու՞մ է Հարկադիրի պայմանական թորոսյանարմենների ողջ անձնակազմը և վերջինիս հետ կիսում ողջ պատասխանատվությու՞նը: Չգիտեմ: Երևի պարոն Սիրոյի տեղակալներից հարցնեմ»:

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
4308:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
126Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
141Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
136Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
230Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
127Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
133Երեկ, 19:30
Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի
115Երեկ, 19:24