«Հոգիների՛ հովիվներ, քաղաքացիական դատարանն ի՞նչ կապ ունի ձեր հովվության հետ». Լիլիթ Բլեյան

Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պատկերացրեք իրավիճակ, երբ տղան հարձակվել է մոր վրա, անպատվել, ասել ամենաչասվելիք բաները, ֆիզիկապես վնասել, արնոտել, խլել նրա ունեցվածքը, և այդպես շարունակ։
Մայրը նրան տնից դուրս է արել ու ասել, որ այլևս չի ընդունում նրան որպես իր որդի։
Եվ էս որդին «գտնում է լուծումը». գնում է դատարան, ասում է՝ մայրս ինձ չի ընդունում որպես իր զավակ, դատարան ջան, պարտավորեցրո՛ւ մորս, որ նորից ինձ իր որդի անվանի և հետ ընդունի տուն։
Ոչ թե գնում է մոր մոտ ու ներողություն խնդրում՝ գլխահակ, արցունքներով, ոչ թե փակվում է քարանձավում ու ցավից մեռնում՝ էս ամբողջ կատարվածից, իր արածի գիտակցումից, կարոտից, այլ գնում է դատարան։
Էս պատմությունը պատկերացրի, երբ տեսա, որ կարգալույծ քահանաները դատարանից պահանջում են իրենց մորը՝ Մայր Աթոռին պարտավորեցնել իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնում։
Հոգևոր։
Հոգիների հովիվներ, քաղաքացիական դատարանն ի՞նչ կապ ունի ձեր հովվության հետ։ Քաղաքացիական դատարանն ի՞նչ գործ ունի ձեր հոգիների հետ։ Քաղաքացի՛ հովիվներ»:

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
4308:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
126Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
141Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
136Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
230Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
127Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
133Երեկ, 19:30
Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի
115Երեկ, 19:24