Շաբաթ, 07 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«2500 տարի առաջ Պլատոնի ասածը մեզ մոտ գլխիվայր է՝ պղծված ու անարգված». Արմեն Հովասափյան

«2500 տարի առաջ Պլատոնի ասածը մեզ մոտ գլխիվայր է՝ պղծված ու անարգված». Արմեն Հովասափյան
114
Այսօր, 14:30

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ Նիկոլը սկսում է սահմանել, թե որն ա պետությունը, փորձում իր նվազ երևակայությամբ էդ թեմայով մեկնաբանություններ անել, անդրադառնալ գաղափարաբանական խորքային հարցերին, լուսահոգի Լոկը սկսում է նարդի խաղալ, Հոբսը՝ վիսկին բաժակը լցնել, Ռուսոն ու Մոնտեսքյոն՝ ժեկում բանվոր աշխատել, Մաքիավելին՝ բալետ պարել, իսկ Պլատոնը՝ լցնել հերթական գլանակը։
Էդ նրանից ա, որ 2500 տարի առաջ Պլատոնի ասածը, թե՝ հացթուխը պտի հաց թխի, կոշկակարը՝ կոշիկ կարի, իսկ պետական գործիչն էլ քաղաքականությամբ զբաղվի, մեր մոտ ամեն ինչ գլխիվայր է՝ պղծված ու անարգված»:

Աղբյուրը`   Արմեն Հովասափյան