«Իբր ընդդիմադիր եք ու երկրի մասին եք մտածում․ ձեր ինքնությունը պաշտպանելու ժամը ե՞րբ է գալու»․ Սյուզան Սիմոնյան

ՀԽ նախկին մամլո քարտուղար Սյուզան Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արևմտյան Հայաստանը լռության մատնեք, Վիլսոնին ծաղրեք, ու մի գլուխ ազերիների տարածած արևմտյան Ադրբեջանից խոսեք, կամ պատուհաս ընտանիքի ամեն թստոցը տեղադրեք, ծիծաղեք, հայհոյեք ու հաճույք ստացեք։ Իբր ընդդիմադիր եք ու ձեր երկրի մասին եք մտածում։ Համացանցը լի է օտարների կողմից նկարահանված Հայաստանի մասին հրաշալի տեսանյութերով։ Ե՛վ անգլերեն, և՛ ռուսերեն։ Մեր մասին օտարներն են խոսում, մեզ օտարներն են պաշտպանում։ Փոխանակ դրանք տարածեք, այդ ֆիլմերը ակտիվացնեք, որ շատ մարդ տեսնի ու դրանով լռեցնեք ազերների բարբաջանքները, թե մենք Հնդկաստանից ենք սերվել, գնացեք նրանց հետ չանա-չանա կռիվ տվեք ձեր՝ պատմության կիսատ-պռատ իմացությամբ։ Դա՞ է հայի բանուգործն այսօր։ Հենց դրա համար ենք այս օրին հասել։ Հայի վերջին խելքը չկա։ Կորել է։ Այսքանից հետո դասեր չեք քաղում ու չեք լրջանում։ Ձեր ինքնությունը պաշտպանելու ժամը ե՞րբ է գալու»:

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
4308:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
126Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
141Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
136Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
230Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
127Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
133Երեկ, 19:30
Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի
115Երեկ, 19:24