Շաբաթ, 07 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Ինչո՞ւ է արգելվել WarGonzo-ի թղթակցի մուտքը Երևան․ ԱԱԾ–ի պատասխանը

Ինչո՞ւ է արգելվել WarGonzo-ի թղթակցի մուտքը Երևան․ ԱԱԾ–ի պատասխանը
148
Այսօր, 20:24

WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան. հայտնում է Sputnik Արմենիա-ն։ Խմբագրությունը ստացել է ՀՀ ԱԱԾ–ի պատասխանը՝ Դմիտրի Սելեզնյովի մուտքն անցյալ տարվա նոյեմբերին արգելելու վերաբերյալ։

Պատասխանում նշվում է, որ լրագրողը «սպառնալիք է ներկայացնում պետական անվտանգությանը, սահմանադրական կարգին և երկրի պաշտպանունակության, ինչպես նաև Հայաստանի հասարակական կարգին»։

Պատասխանում հղում է կատարվում «Օտարերկրյա անձանց մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի գ) և զ) կետերին: գ) կետում նշվում է, որ մուտքը կարող է մերժվել, եթե կան հավաստի ապացույցներ, որ անձը անդամակցում է այնպիսի կազմակերպության, որը սպառնալիք է ներկայացնում պետական ​​անվտանգությանը, սահմանադրական կարգին կամ Հայաստանի պաշտպանունակության թուլացմանը, կամ զբաղվում է նման գործունեությամբ: զ) կետի համաձայն՝ գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ:

WarGonzo-ն կարծում է, որ հրատարակության հատուկ թղթակցի մուտքն արգելվել է հատկապես 2020 թվականին Արցախ կատարած այցելության և այդ ժամանակվա իրադարձությունների լուսաբանման պատճառով։