«Նկատե՞լ եք, որ այսպիսի հաղորդագրությունները գրեթե հայտնվել են հանրային ուշադրությունից դուրս»․ Հակոբ Բադալյան
![]() 108 Այսօր, 15:42 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Նախօրեին տեղեկություն տարածվեց, որ հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի: Կատարվում է քննություն, ինչպես սովորաբար ասվում է այդ դեպքերի մասին հաղորդագրություններում: Իսկ նկատե՞լ եք, որ այդպիսի հաղորդագրությունները Հայաստանում գրեթե հայտնվել են հանրային ուշադրությունից դուրս: Հիշո՞ւմ եք, թե շատ տարիներ առաջ ինչ աղմուկ էր բարձրանում ոչ միայն այսպես ասած խաղաղ պայմաններում որևէ զոհի կապակցությամբ, ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով որևէ մահվան դեպքի կապակցությամբ, այլ նույնիսկ բռնության որևէ միջադեպի: Քանի-քանի այսպես ասած քաղաքացիական կառույցներ ու իրավապաշտպաններ կային, որոնց հիմնական զբաղմունքը հենց այդպիսի դեպքերն էին, որոնք Հայաստանի զինված ուժերի մի հրեշավոր նկարագիր էին կառուցում ամեն այդպիսի դեպքից հետո: Հիմա ո՞ւր են նրանք: Հիմա հազվադեպ մարդիկ են մնացել, որոնք շարունակում են այդ մակարդակում զբաղվել բանակում բռնությունների և մահվան դեպքերով, անկախ ամեն ինչից: Իսկ ո՞ւր են մյուսները, ո՞ւր է այն «կոհորտան», որ անասելի աղմուկ էր անում ամեն մի դեպքից հետո: Այսօր դրա բացակայությունը վկայում է, որ այդ աղմուկը ուներ մեկ խորքային նպատակ, այսպես ասած՝ պատճառահետևանքային սնուցում՝ քաղաքական շարժառիթներ ու խնդիրներ: Իսկ ավելի ճիշտ՝ աշխարհաքաղաքական, որովհետև աղմկարարների գործունեության հիմնական ֆինանսավորման աղբյուրը որպես կանոն արտաքին էր: Ստատուս-քվոյի փոփոխությունից, հայկական բանակը պարտության մատնելուց, Հայաստանի զինված ուժերը իբրեւ ռազմա-քաղաքական սուբյեկտ ըստ էության կազմալուծելուց հետո, այլևս այնտեղ ներքին հարաբերությունների որակն ու մակարդակը այսպես ասած քաղաքացիական «բոմոնդի» ճնշող մեծամասնությանը հետաքրքիր չէ»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Ոչ ոք այլևս հետը հյուրախաղերի չի գնում»․ Էդգար Ղազարյան
1016:42
«Նկատե՞լ եք, որ այսպիսի հաղորդագրությունները գրեթե հայտնվել են հանրային ուշադրությունից դուրս»․ Հակոբ Բադալյան
9515:42
Թբիլիսիում ակցիա է իրականացվել՝ հաջակցություն Մայր Աթոռի (տեսանյութ)
12415:06
«Եթե սա կոռուպցիա չէ, ապա ի՞նչ է»․ Արթուր Չախոյան
14914:42
«Միֆ է տարածվել, որ ՊՆ Նոկիա հեռախոսն ամենաանվտանգն է»․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)
13914:24
«Ա՛յ ողորմելի, քեզ դարձի բեր, նոր եկեղեցի նորոգի»․ քաղաքացի (տեսանյութ)
14114:18
Նավասարդ Կճոյանը չպատասխանեց կաթողիկոսի վերաբերյալ հարցին (տեսանյութ)
16514:12
«Կաթողիկոսի բացերն անգիր գիտեմ»․ Կարեն Գրիգորյան (տեսանյութ)
12513:00
