Կիրակի, 08 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Ոչ Քոչարյանը, ոչ Սարգսյանը, ոչ «Մեր ձևովը» չեն խոսում Արցախը հետ գրավելուց»․ Գոռ Մադոյան

«Ոչ Քոչարյանը, ոչ Սարգսյանը, ոչ «Մեր ձևովը» չեն խոսում Արցախը հետ գրավելուց»․ Գոռ Մադոյան
129
Այսօր, 16:36

Վերլուծաբան Գոռ Մադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ոչ մեկ, ոչ Քոչարյանը, ոչ Սարգսյանը, ոչ Մեր Ձևովը չեն խոսում Արցախը հետ գրավելուց, պատերազմից ու ասում են նույնիսկ վերադարձն ա անիրատեսական: Ավելին, Թրիփին էլ են կողմ, բայց նոր հավելումներով ու հատկապես մեր կողմից էլ Նախիջևանով ճանապարհ ունենալով: Բայց իշխանության պաշտոնական նարրատիվն ու քարոզչական գիծն էն ա, որ եթե ընդդիմությանը ընտրեք, պատերազմ եք ընտրելու: Ավելի գարշելի նարրատիվ, թե եթե իշխանությանը չընտրեք խաղաղություն չեք ուզում և պատերազմի հրձիգ եք, հնարավոր չի պատկերացնել: Այդ լոգիկայով, Փաշինյանը պետք ա հավերժ մնա որպես խաղաղության մարմնական երաշխավոր, ոնց Սերժն էր ասում՝ եթե ես գնամ պատերազմ կլինի, ես եմ միակ բանակցողը և այլն: Ոնց ժամանակին բազմաթիվ ավտոկրատներ էին իրենց նույնացնում պետությանը և պնդում, թե իրենք են կարգուկանոն և խաղաղություն բերել ու հենց իրենք չլինեն, էլի կսկսի քաոսն ու աղետը»։

Աղբյուրը`   Գոռ Մադոյան