Ռուսական զորքերը լայնամասշտաբ հարձակում են իրականացնում ուկրաինական ռազմավարական քաղաքների վրա

Ռուսական զորքերը շարունակում են իրենց հարձակողական գործողություններն Ուկրաինայի Դոնեցկի մարզի ռազմաճակատի մի քանի հատվածներում։
DeepState տեղեկատվական ռեսուրսի վերլուծաբանների տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական զորքերը առաջխաղացում են ունեցել Ստեպանովկա գյուղի մոտ և Բոնդարնե ու Յամպոլի շրջաններում։
Քարտեզի տվյալների համաձայն՝ ռուսական զորքերը փորձում են շրջապատել Յամպոլի գյուղը և նաև առաջխաղացում են կատարում դեպի Լիման քաղաք։
Ռուսական բանակը շարունակում է հարձակումը Պոկրովսկ և Միրնոգրադ քաղաքների վրա, որոնք կարևոր են Ուկրաինայի զինված ուժերի շարունակական պաշտպանության և Սլավյանսկ-Կրամատորսկ ագլոմերացիայի վրա ռուսական առաջխաղացման զսպման համար։ Վերջերս Պոկրովսկի ուղղությամբ ռուսական զորքերն առաջխաղացում են ունեցել դեպի Միրնոգրադից հյուսիս գտնվող Կրասնի Լիման։
Փետրվարի 8-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական զորքերը, «վերահսկողություն են հաստատել» Խարկովի մարզի Գլուշկովկա և Ուկրաինայի Սումիի մարզի Սիդորովկա քաղաքների նկատմամբ։
Գլուշկովկան Խարկովի մարզի գյուղ է, որը գտնվում է Օսկոլ գետի ափին՝ Կուպյանսկի շրջանում։ Սիդորովկա գյուղը գտնվում է Ուկրաինայի և Ռուսաստանի Կուրսկի մարզի սահմանին։

«Մեր միասնության ձևաչափից իշխանությունը ցայտնոտի մեջ է». Գոհար Մելոյան (տեսանյութ)
4217:48
«Պերուում կանխել են ավելի քան 3 հազար տարանտուլայի՝ մաքսանենգ ճանապարհով արտահանման փորձը». #AFP
8317:25
«Մի՛ վստահեք կեղծ «հայր սուրբին», մի՛ սեղմեք WhatsApp խմբերի հրավերները»․ Սամվել դպիր Գրիգորյան
7416:54
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հայտարարություն է տարածել
16616:49
«Ստացել եմ նամակ, որն իբրև թե Ժաննա Անդրեասյանն է գրել»․ Անահիտ Բախշյան
10515:18
«Անհրաժեշտ է օր առաջ լուսավորել բոլոր միջպետական ճանապարհները». Մանե Թանդիլյան
9413:42
«Էն՝ մի քանի միլիարդանոց արբանյակը որ թռավ տիեզերք, ի՞նչ օգուտ տվեց մեզ». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
10812:18
«Կարող է՝ ծիծաղելի է թվում, ես ՀԴՄ կտրոնը ցույց եմ տալիս և ասում՝ էս ա խաղաղության, զարգացման, անվտանգության երաշխավորը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10812:06