Եվրոպան ցանկանում է ստեղծել 100000-անոց բանակ. ԵԽ պատգամավոր

Բրյուսելը փորձում է ստեղծել 100000-անոց եվրոպական բանակ՝ լիովին անտեսելով ԵՄ որոշ անդամ պետությունների չեզոքությունը: Լյուքսեմբուրգի պատգամավոր Ֆերնանդ Կարտհայզերն այս մասին հայտարարել է TASS-ին տված հարցազրույցում: «ԵՄ-ն ձգտում է դառնալ պաշտպանական կազմակերպություն՝ անտեսելով որոշ անդամ պետությունների չեզոքությունը, ինչպես նաև նման հավակնոտ գործընթացի համար անբավարար իրավական հիմքը: 100000 հոգանոց եվրոպական բանակի ստեղծման առաջարկը բացարձակապես իրավական հիմք չունի»,- ասել է նա:
Կարտհայզերը սա անվանել է «մտահոգիչ միտում»: «Եվրոմիությունը՝ ինքնիշխան պետությունների միավորումը, այսօր վերածվում է մի կազմակերպության, որը ձգտում է վերահսկել իր անդամ պետություններին և, առաջին հերթին, նրանց ժողովուրդներին»,- շարունակել է նա: «Դրան հասնելու համար կենտրոնացված եվրոպական ինստիտուտները անդամ պետություններից վերցնում են ավելի շատ լիազորություններ՝ նույնիսկ այն դեպքերում, երբ հիմնադիր պայմանագրերում նման քայլերի համար իրավական հիմք չկա կամ միայն անբավարար է»,- հայտարարել է խորհրդարանականը:
«Պայմանագրերի խախտումների բազմաթիվ օրինակներ կան, ինչպիսիք են ընդհանուր պարտքի ներդրումը, որը հստակորեն արգելված է պայմանագրերով, ինչպես նաև առողջապահության և բնակարանային քաղաքականությանը միջամտությունը, որոնք հիմնականում կամ նույնիսկ բացառապես ազգային իրավասություններ են, և, ամենավտանգավորը՝ պաշտպանության համար»,- նշել է Կարտհայզերը։
«Միևնույն ժամանակ, ԵՄ-ն և դրա անդամ պետությունների մեծ մասը մերժում են պայմանագրերի ցանկացած փոփոխություն՝ լիովին գիտակցելով, որ ազգային խորհրդարանները կամ բնակչությունը, եթե հանրաքվեների միջոցով հարցնեն, շատ հավանական է, որ հրաժարվեն աջակցել ներկայիս ֆեդերալիստական և միլիտարիստական քաղաքականությանը, - նշել է խորհրդարանականը,- շատ երկրներում կառավարությունները խուսափում են ժողովրդավարական ընթացակարգերից։ Նրանց ձախակողմյան և գլոբալիստական օրակարգերը ավելի ու ավելի են կասկածի տակ դրվում, և մի շարք երկրներում ազատ և արդար ընտրությունների արդյունքում շուտով իշխանության կարող են գալ ավելի պահպանողական և հակաֆեդերալիստական կուսակցությունները»։

«Մեր միասնության ձևաչափից իշխանությունը ցայտնոտի մեջ է». Գոհար Մելոյան (տեսանյութ)
4217:48
«Պերուում կանխել են ավելի քան 3 հազար տարանտուլայի՝ մաքսանենգ ճանապարհով արտահանման փորձը». #AFP
8317:25
«Մի՛ վստահեք կեղծ «հայր սուրբին», մի՛ սեղմեք WhatsApp խմբերի հրավերները»․ Սամվել դպիր Գրիգորյան
7416:54
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հայտարարություն է տարածել
16616:49
«Ստացել եմ նամակ, որն իբրև թե Ժաննա Անդրեասյանն է գրել»․ Անահիտ Բախշյան
10515:18
«Անհրաժեշտ է օր առաջ լուսավորել բոլոր միջպետական ճանապարհները». Մանե Թանդիլյան
9413:42
«Էն՝ մի քանի միլիարդանոց արբանյակը որ թռավ տիեզերք, ի՞նչ օգուտ տվեց մեզ». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
10812:18
«Կարող է՝ ծիծաղելի է թվում, ես ՀԴՄ կտրոնը ցույց եմ տալիս և ասում՝ էս ա խաղաղության, զարգացման, անվտանգության երաշխավորը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10812:06