«Թույլ կառավարումը բերում է ռեպրեսիաներ». Աշոտ Մարկոսյան

«Մեր ձևով» շարժման անդամ Աշոտ Մարկոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թույլ կառավարումը բերում է ռեպրեսիաներ...
Երբ սովորում էի ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում, ինձ շատ էին հարցնում արդյո՞ք բարեկամական կապ ունեմ տնտեսագիտության պրոֆեսոր Աշոտ Խաչատուրի Մարկոսյանի հետ: Պատասխանն էր՝ ոչ, ինչից հետո դասախոսները շատ էին հավելում, որ ամեն դեպքում Աշոտ Մարկոսյանները, փաստորեն, լավ գիտեն իրենց մասնագիտությունը:
Պրոֆեսերին անձամբ չճանաչելով հեռակա մեծ հարգանք կա նրա նկատմամբ: Այսօր տեսա մի ռեպորտաժ, որտեղ նա կարծիք էր հայտնում: Ռեպորտաժն առաջին ալիքով էր, ինչը կասկածի տեղիք տվեց ստուգելու պրոֆեսորի կարծիք հայտնելու մղումների մասին:
Մեծ ցավ ապրեցի, որ պարոն Մարկոսյանին, ում այս իշխանությունները համարում են հանցագործ, ում, չնայած պատկառելի տարիքին, նույնիսկ կալանավորել էին: Մենք հարգում ենք պարոն Մարկոսյանի անմեղության կանխավարկածը, ում նկատմամբ հենց այս պահին քրեական գործ է քննվում Հակակոռուպցիոն դատարանում։
Հավանաբար, հենց այդ ամենն օգտագործելով, իրականությանը չհամապատասխանող դատողություններ են կորզում:
Ի դեպ մեր պատկերացրած Ուժեղ Հայաստանում մարդկանց նկատմամբ ապօրինի հետապնդումներ չպետք է հարուցվեն, մարդկանց այդ ապօրինի հետապնդումներով չպետք է ճնշեն կամ հարմար պահին Հանրային հեռուստաընկերությամբ հարցազրույցներ վերցնեն ի օգուտ իշխանության, երբ դրանից մի որոշ ժամանակ առաջ մատուցում էին որպես հանցագործի:
Չի՛ կարելի այդպես, մի՛ արեք այդպես, ի վերջո հարգեք մարդկանց վաստակը: Ի դեպ, վաստակաշատ տնտեսագետ պարոն Մարկոսյանին օրվա իշխանությունները մեղադրում են, հետևյալում.
«Աշոտ Խաչատուրի Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով կազմակերպական-տնօրինչական, ինչպես նաև վարչատնտեսական գործառույթներով օժտված պաշտոնատար անձ, Գևորգ Մանուկյանի դրդչությամբ դրդել է կազմել պաշտոնական կեղծ փաստաթուղթ և իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչի հետևանքով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին և առաջացել են ծանր հետևանքներ»:
Մեկ անգամ ևս հորդորում եմ հարգել անմեղության կանխավարկածը, բայց նաև ռեպրեսիվ միջոցները չօգտագործել մարդկանցից կարծիքներ կորզելու անպատվաբեր գործում:
Ի դեպ, Աշոտ Խաչատուրի Մարկոսյանի որդին՝ Արմեն Մարկոսյանը ՔՊ-ի սրտի նախագահ Վահագն Խաչատուրյանի օգնականն է»։

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
4308:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
126Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
141Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
136Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
230Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
127Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
133Երեկ, 19:30
Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի
115Երեկ, 19:24