«Նա բոլորից լավ գիտի այն մասին, ինչը փորձելու ենք նրան ասել Երևանում». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը․ «Հայաստանում մարդիկ իրարով են անցել՝ սպասելով ԱՄՆ-ի փոխնախագահ Վենսի այցին ու այդ այցից ակնկալելով մեծ արդյունքներ։
Մարդկանց հաճախ թվում է, թե մեր երկիր ժամանող որևէ պաշտոնյայի եթե տեղեկացնենք Բաքվում Իլհամի կողմից պահվող հայ գերիների կամ Երևանում Նիկոլի կողմից պահվող քաղբանտարկյալների մասին, ապա այդ պաշտոնյաները միանգամից ընթացք կտան այդ հարցերին ու կփորձեն լուծել։
Սիրելի հայրենակիցներ, հիմա աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների 21-րդ դարն է, և վաղուց անցել են դեսպանների միջոցով իրավիճակ ճշտելու ժամանակները։ Ջեյ Վենսը մինչև մեր տարածաշրջան ժամանելը լավ է իմացել, թե ինչ է կատարվում Երևանում և Բաքվում, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը բռնաճնշումների ենթարկում իր ժողովրդին, թե ինչպես վաճառվեց Արցախը, ինչպես են հայկական եկեղեցու դեմ սատանայական հարձակումներ լինում։
Պաշտոնական այցերին նախորդում են հստակ օրակարգեր ու բանակցությունների ծրագրեր, որոնց մասին խոսելու են պաշտոնյաները, հետևաբար ԱՄՆ փոխնախագահին չենք զարմացնի նամակներով ու կոչերով։
Նա բոլորից լավ գիտի այն մասին, ինչը փորձելու ենք նրան ասել Երևանում։
Իհարկե, պետք է կազմակերպել ցույցեր, բողոքի ակցիաներ, որպեսզի գերտերությունները տեսնեն' Հայաստանում ընդդիմությունը և ժողովուրդը հաշտ չեն իշխանության հետ, բայց մեծ ակնկալիքներ ունենալ պետք չի։
Մի սպասեք, թե ամերիկացի պաշտոնյան կազատի հայ գերիներին։ Եթե ազատելու լինի, ապա արդեն կան դրա պայմանավորվածությունները, իսկ եթե ոչ, ապա մեր նամակները նա նույնիսկ չի կարդա։
Մեծ սպասելիքներ մի ունեցեք, որ չհուսահատվեք»։

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
4308:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
126Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
141Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
136Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
230Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
127Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
133Երեկ, 19:30
Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի
115Երեկ, 19:24