Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին ու Լարսում
![]() 90 Այսօր, 09:12 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը անցանելի է կցորդով բեռնատարների համար անվաշղթաների կիրառման դեպքում։ Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Գորիս-Շինուհայր-Հարժիս ավտոճանապարհին բուք է: Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Աղբյուրը` ՆԳՆ ՓԾ |

«Երկու շաբաթվա ընթացքում տեխհսկողության բնութագիրը պատրաստ լինի». Տիգրան Ավինյան
2410:18
Հայտնի է՝ որ հյուրանոցում է գիշերելու ԱՄՆ փոխնախագահը
6110:00
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
6609:36
«Welcome to 1930s Germany, Mr. Vance. չլռելու պատճառով ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ»․ Ռուբեն Մխիթարյան
9409:24
Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին ու Լարսում
8409:12
Սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով (լուսանկար)
14908:06
Թմրանյութ և տեսախաղեր. ինչպես է Բաշար ալ-Ասադն անցկացրել իր վերջին օրերը տապալումից առաջ
28603:15
«Թույլ կառավարումը բերում է ռեպրեսիաներ». Աշոտ Մարկոսյան
18202:18
