ԿԸՀ-ն ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել
![]() 112 Այսօր, 21:06 ԿԸՀ-ն հաղորդագրություն են տարածել. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 9-ի արտահերթ նիստում հաստատել է 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված ԱԺ հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Այսպիսով, կուսակցությունը, կուսակցությունների դաշինքն ընտրություններին մասնակցելու համար օգտահաշիվ ստանալու նպատակով էլեկտրոնային եղանակով դիմում է ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով փետրվարի 9-ից մինչև ապրիլի 23-ը: Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են ապրիլի 13-ից մինչև ապրիլի 23, ժամը 18:00: Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է ապրիլի 23-ից մինչև մայիսի 3-ը, ժամը 18:00-ն: Ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հերթական համարները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից վիճակահանությամբ տրամադրվում են մինչև մայիսի 3-ը: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մայիսի 8-ից հունիսի 5-ը: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) տրամադրվող 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ տեղեկատվությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում է մինչև փետրվարի 17-ը: Քվեարկության օրը ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրման վերաբերյալ դիմումը և զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների ցուցակը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են փետրվարի 7-ից մինչև մայիսի 28-ը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի միջոցով դիտորդների հավատարմագրման վերաբերյալ դիմումները ԿԸՀ են ներկայացվում փետրվարի 7-ից մինչև մայիսի 3-ը: Կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակներում ընդգրկված պատգամավորի թեկնածուներն իրենց գույքի և եկամուտների մասին հայտարարագիր Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են մինչև մայիսի 13-ը: Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները՝ կուսակցության գույքի և եկամուտների մասին հայտարարագիր Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են մինչև մայիսի 13-ը: Ընտրությունների անցկացման միջոցառումների ամբողջական ժամանակացույցը հասանելի է ԿԸՀ կայքում»: |

«Հայոց Եկեղեցու դեմ խունտայի ձեռնարկած բռնաճնշումներն ունեցան հակառակ արդյունք». Արմեն Այվազյան
5022:18
Իսրայելական բանակն սպանել է «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկին
5722:15
««Ինչպիսի ապուշ է նա», «ինձ թվում է, որ նա սրիկա է». այս արտահայտությունները Վենսը ժամանակին ուղղել է Թրամփի հասցեին». Կարեն Հեքիմյան
7121:54
«240 մեր հայրենակիցների ճակատագիրը դեռ հայտնի չէ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
10021:36
«ՀՀ-ից օգտակար հազվագյուտ հանածոների արտահանումն ապահովվելու է ԱՄՆ-ի հետ համագործակցության շրջանակում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8521:30
Նիկոլ Փաշինյանն անտեսեց Բաքվում պահվող հայ գերիների մասին հարցը (տեսանյութ)
11821:24
«Բանակում պետք է ներդրվի զինվորի կյանքի և սոցիալական իրավունքների պաշտպանության ինստիտուտ». Արեգ Սավգուլյան
10021:18
«Փաշինյանի եղբայրը ՌԴ քաղաքացի է». Լիա Սարգսյան (լուսանկար)
12421:12
