««Ինչպիսի ապուշ է նա», «ինձ թվում է, որ նա սրիկա է». այս արտահայտությունները Վենսը ժամանակին ուղղել է Թրամփի հասցեին». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Ես միշտ ընդդիմացել եմ Թրամփին»։ «Նա ինձ երբեք դուր չի եկել», «Աստված իմ, ինչպիսի ապուշ է նա», «Ինձ թվում է, որ նա սրիկա է», «Երբեմն ես մտածում եմ, որ Թրամփը ցինիկ սրիկա է, իսկ երբեմն՝ որ նա ամերիկյան Հիտլերն է»։
Այս արտահայտությունները Ջեյ Դի Վենսը ժամանակին ուղղել է Դոնալդ Թրամփի հասցեին:
Սակայն ընդամենը մի քանի տարի անց Վենսը դարձավ Թրամփի ամենահուսալի դաշնակիցներից մեկը։
Այսօր Հայաստանի բնակիչների շրջանում նորաձև է նամակ (բաց կամ փակ) գրել Վենսին: Ահագին մարդ արդեն գրել է, մնացածը գրում են, ոմանք նույնիսկ ուղարկել են:
Եվ, եթե Հայաստանում դեռ մնացել են մարդիկ, որոնք չեն հասցրել Վենսին նամակ գրել, ապա թող չշտապեն: Այդօրինակ գործիչներ մեզ մոտ էլ շատ կան: Իբր ընդդիմություն են, այնուհետև՝ իշխանություն, հետո՝ այդ իշխանության իբր ընդդիմություն, հետո՝ այդ ընդդիմության ընդդիմություն, հետո՝ ... Մի խոսքով, ամեն ինչ հանուն իշխանության:
Դուք այդօրինակներին նամակ կգրե՞իք»:

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
4308:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
126Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
141Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
136Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
230Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
127Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
133Երեկ, 19:30
Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի
115Երեկ, 19:24