Իսրայելական բանակն սպանել է «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկին

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) երկուշաբթի օրը հայտարարել են, որ սպանել են «Հեզբոլլահ»-ի հրետանային ստորաբաժանումների ղեկավարին Լիբանանի հարավում։
«Այսօր (երկուշաբթի – խմբ.) IDF-ն ավիահարված է հասցրել Յանուխայի շրջանում և սպանել ահաբեկիչ Ահմադ Ալի Սալամիին, որը ծառայում էր՝ որպես «Հեզբոլլահ»-ի հրետանու ղեկավար»,- ասվում է հայտարարության մեջ։ Զինվորականները նշել են, որ սպանվածը պատասխանատու է եղել մարտական գործողությունների ընթացքում IDF-ի զինվորների դեմ բազմաթիվ հարձակումների համար և վերջերս մասնակցել է խմբի ռազմական կարողությունների վերականգնմանը Լիբանանի հարավում։
Իսրայելի պաշտպանության ուժերը հավելել է, որ տեղյակ է հարվածի թիրախի հետ կապ չունեցող քաղաքացիական անձանց մահվան վերաբերյալ մեղադրանքների մասին։
«Հարվածից առաջ ձեռնարկվել են միջոցառումներ քաղաքացիական անձանց վնասը նվազագույնի հասցնելու համար, այդ թվում՝ ճշգրիտ կառավարվող զինամթերքի կիրառումը և օդային հսկողությունը։ IDF-ն ցավում է քաղաքացիական անձանց պատճառված ցանկացած վնասի համար և միջոցներ է ձեռնարկում վնասը հնարավորինս նվազագույնի հասցնելու համար։ Միջադեպը հետաքննվում է»,- հաղորդել է մամուլի ծառայությունը։
Լիբանանի առողջապահության նախարարությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ հարավային Լիբանանի Յանուշ բնակավայրում իսրայելական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է երեք քաղաքացի, այդ թվում՝ երեք տարեկան երեխա։

«Մեր միասնության ձևաչափից իշխանությունը ցայտնոտի մեջ է». Գոհար Մելոյան (տեսանյութ)
4217:48
«Պերուում կանխել են ավելի քան 3 հազար տարանտուլայի՝ մաքսանենգ ճանապարհով արտահանման փորձը». #AFP
8317:25
«Մի՛ վստահեք կեղծ «հայր սուրբին», մի՛ սեղմեք WhatsApp խմբերի հրավերները»․ Սամվել դպիր Գրիգորյան
7416:54
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հայտարարություն է տարածել
16616:49
«Ստացել եմ նամակ, որն իբրև թե Ժաննա Անդրեասյանն է գրել»․ Անահիտ Բախշյան
10515:18
«Անհրաժեշտ է օր առաջ լուսավորել բոլոր միջպետական ճանապարհները». Մանե Թանդիլյան
9413:42
«Էն՝ մի քանի միլիարդանոց արբանյակը որ թռավ տիեզերք, ի՞նչ օգուտ տվեց մեզ». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
10812:18
«Կարող է՝ ծիծաղելի է թվում, ես ՀԴՄ կտրոնը ցույց եմ տալիս և ասում՝ էս ա խաղաղության, զարգացման, անվտանգության երաշխավորը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10812:06